Мир у моих ног!

Liberté, égalité, fraternité

Հռոմի Պապերի զինանշանները.
vardan22
Լուցիուս Երկրորդ (166), Ժերարդո Կաչչիանեմիչի` իտալացի Բոլոնիայից, 1144-1145, զինանշանը ստորև`


Անաստասիուս Չորրորդ (168), Կոռռադա դելլա Սուբառռա` իտալացի Հռոմից, 1153-1154, զինանշանը ստորև`


Լուցիուս Երրորդ (171), Ուբալդո Ալյուչինյոնի` իտալացի Լուկկիից, 1181-1185, զինանշանը ստորև`


Ինոկենտիուս Երրորդ (176), Լոթարիո Կոնտի կոմս Սենյի` իտալացի Սեդձեից, 1198-1216, զինանշանը ստորև`


Հոնորիուս Երրորդ (177), Ցենչիո Սավելլի` իտալացի Հռոմից, 1216-1227, զինանշանը ստորև`


Գրիգոր Իններորդ (178), Ուգոլինո կոմս Սենյի` իտալացի Անանիից, 1227-1241, զինանշանը ստորև`


Ցելեստին Չորրորդ (179), Ջոֆֆրեդո Կաստիլիոնե` իտալացի Միլանից, 1241, զինանշանը ստորև`


Ինոկենտիուս Չորրորդ (180), Սինիբալդո Ֆիեսկի կոմս դելլա Լավենյա` իտալացի Ճենովայից, 1243-1254, զինանշանը ստորև`


Ալեքսանդր Չորրորդ (181), Ռինալդո Կոնտի կոմս Սենյի` իտալացի Իեննեից, 1254-1261, զինանշանը ստորև`


Ուրբան Չորրորդ (182), Ժակ Պանտալեոն Կուր-Պալե` ֆրանսիացի Տրուայից, 1261-1264, զինանշանը ստորև`


Կլիմենտ Չորրորդ (183), Գի Ֆուլկոդի Լե Գրո` ֆրանսիացի, 1265-1268, զինանշանը ստորև`


Գրիգոր Տասերորդ (184), Տեոբալդո Վիսկոնտի` իտալացի Պյաչենցայից, 1271-1276, զինանշանը ստորև`


Ինոկենտիոս Հինգերորդ (185), Պիետրո Տարանտասիո` իտալացի Սավոյայից, 1276, զինանշանը ստորև`


Ադրիանոս Հինգերորդ (186), Օտտոբոնի Ֆիեսկի կոմս Լավինյի` ճենովացի, 1276, զինանշանը ստորև`


Հովհաննես Տասնմեկերորդ (187), Պիետրո Ռեբուլլի-Յուլիանի` պորտուգալացի, 1276-1277, զինանշանը ստորև`


Նիկողայուս Երրորդ (188), Ջովանի Գաետանո Օրսինի` իտալացի Հռոմից, 1277-1280, զինանշանը ստորև`


Մարտին Չորրորդ (189), Սիմոն դե Բրիոն` ֆրանսիացի, 1281-1285, զինանշանը ստորև`


Հոնորիուս Չորրորդ (190), Ջակոմո Սավելլի` իտալացի Հռոմից, 1285-1287, զինանշանը ստորև`


Նիկողայոս Չորրորդ (191), Ջիրալամո Մասկի` իտալացի Ասկոլիից, 1288-1292, զինանշանը ստորև`


Ցելեստին Հինգերորդ (192), Պիետրո Անջելարի դելլ Մուռոնե` իտալացի Իսեռնիայից, 1294, զինանշանը ստորև`


Բոնիֆացիուս Ութերորդ (193), Բենեդետտո Կաետանի` իտալացի Անանիից, 1294-1303, զինանշանը ստորև`


Բենեդիկտ Տասնմեկերորդ (194), Նիկկոլո Բոկկասինի` իտալացի Տրևիզոյից, 1303-1304, զինանշանը ստորև`


Կլիմենտ Հինգերորդ (195), Ռայմոն Բերտրան դը Գո` ֆրանսիացի Գասկոնյաից, 1305-1314, զինանշանը ստորև`


Հովհաննես Տասներկուերորդ (196), Ժակ դը Օս` ֆրանսիացի Կագորից, 1316-1334, զինանշանը ստորև`


Բենեդիկտ Տասներկուերորդ (197), Ժակ Ֆուրնիե` ֆրանսիացի, 1334-1342, զինանշանը ստորև`


Կլիմենտ Վեցերորդ (198), Պիեռ Ռոժե դե Բոֆոռ` ֆրանսիացի, 1342-1352, զինանշանը ստորև`


Ինոկենտիուս Վեցերորդ (199), Էտյեն Օբեր` ֆրանսիացի Լիմոժից, 1352-1362, զինանշանը ստորև`


Ուրբան Հինգերորդ (200), Գիլյոմ դե Գրիմոր` ֆրանսիացի, 1362-1370, զինանշանը ստորև`


Գրիգոր Տասնմեկերորդ (201), Պիեռ Ռոժե դե Բոֆոռ` ֆրանսիացի, 1370-1378, զինանշանը ստորև`


Ուրբան Վեցերորդ (202), Բարտոլոմեո Պրինյանո` իտալացի Նեապոլից, 1378-1389, զինանշանը ստորև`


Բոնիֆացիուս Իններորդ (203), Պիետրո Տոմաչելլի` իտալացի Նեապոլից, 1389-1404, զինանշանը ստորև`


Ինոկենտիուս Յոթերորդ (204), Կոզիմո Միլիորատի` իտալացի Սուլմոնայից, 1404-1406, զինանշանը ստորև`


Գրիգոր Տասներկուերորդ (205), Անջելո Կոռռեռ` իտալացի Վենետիկից, 1406-1415, զինանշանը ստորև`


Մարտին Հինգերորդ (206), Օդդոնե Կոլոննա` Իտալացի Հռոմից, 1417-1431, զինանշանը ստորև`


Եվգենիուս Չորրորդ (207), Գաբրիելե Կոնդուլմեր` իտալացի Վենետիկից, 1431-1447, զինանշանը ստորև`


Նիկողայոս Հինգերորդ (208), Տոմազզո Պարենտուչելլի` իտալացի Սարցանայից, 1447-1455, զինանշանը ստորև`


Կալլիքստ Երրորդ (209), Ալոնսո դե Բորջիա` իտալացի Խատիվայից, 1455-1458, զինանշանը ստորև`


Պիոս Երկրորդ (210), Էնեա Սիլվիո Պիկկոլիմինի` իտալացի Սիենայից, 1458-1464, զինանշանը ստորև`


Պողոս Երկրորդ (211), Պիետրո Բարբո` իտալացի Վենետիկից, 1464-1471, զինանշանը ստորև`


Սիքստ Չորրորդ (212), Ֆռանչեսկա դելլա Ռևեռե` իտալացի Ճենովայից, 1471-1484, զինանշանը ստորև`


Ինոկենտիուս Ութերորդ (213), Ջամբատտիստա Չիբո` իտալացի Ճենովայից, 1484-1492, զինանշանը ստորև`


Ալեքսանդր Վեցերորդ (214), Ռոդրիգո դե Բորջիա` իսպանացի Խատիվայից, 1492-1503, զինանշանը ստորև`


Պիոս Երրորդ (215), Ֆրանչեսկո Տոդեսկինի-Պիկկոլոմինի` իտալացի Սիենայից, 1503, զինանշանը ստորև`


Հուլիոս Երկրորդ (216), Ջուլիանո դելլա Ռովեռե` իտալացի Սավոնայից, 1503-1513, զինանշանը ստորև`


Լևոն Տասերորդ (217), Ջովանի դե Մեդիչի` իտալացի Ֆլորենցիայից, 1513-1521, զինանշանը ստորև`


Ադրիանոս Վեցերորդ (218), Ադրիան Ֆլորենս` հոլանդացի Ուտրեխտից, 1522-1523, զինանշանը ստորև`


Կլիմենտ Յոթերորդ (219), Ջուլիանո դե Մեդիչի` իտալացի Ֆլորենցիայից, 1523-1534, զինանշանը ստորև`


Պողոս Երրորդ (220), Ալեքսանդրո Ֆառնեզե` իտալացի Հռոմից, 1534-1549, զինանշանը ստորև`


Հուլիոս Երրորդ (221), Ջանմարիա Չոկկի դել Մոնտե` իտալացի Հռոմից, 1550-1555, զինանշանը ստորև`


Մարցելուս Երկրորդ (222), Մարչելլո Չերվինի դելյի Սպաննոկկի` իտալացի Մոնտեպուլչիանոյից, 1555, զինանշանը ստորև`


Պողոս Չորրորդ (223), Ջանպիետրո Կառռաֆի` իտալացի Նեապոլից, 1555-1559, զինանշանը ստորև`


Պիոս Չորրորդ (224), Ջովանի Անջելո դե Մեդիչի` իտալացի Միլանից, 1560-1565, զինանշանը ստորև`


Պիոս Հինգերորդ (225), Անտոնիո Գիսլիերի` իտալացի Բոսկոյից, 1566-1572, զինանշանը ստորև`


Գրիգոր Տասներեքերորդ (226), Ուգո Բոնկոմպանյի` իտալացի Բոլոնիայից, 1572-1585, զինանշանը ստորև`


Սիքստ Հինգերորդ (227), Ֆելիչե Պերետտի` իտալացի Գրոտտամմարեից, 1585-1590, զինանշանը ստորև`


Ուրբան Յոթերորդ (228), Ջամբատտիստա Կաստանիա` իտալացի Հռոմից, 1590, զինանշանը ստորև`


Գրիգոր Տասնչորսերորդ (229), Նիկոլո Սպոնդրատի` իտալացի Միլանից, 1590-1591, զինանշանը ստորև`


Ինոկենտիոս Իններորդ (230), Ջոն Անտոնիո Ֆակինետտի` իտալացի Բոլոնիայից, 1591, զինանշանը ստորև`


Կլիմենտ Ութերորդ (231), Իպպոլիտո Ալդոբրանդինի` իտալացի Ֆանոյից, 1592-1605, զինանշանը ստորև`


Լևոն Տանմեկերորդ (232), Ալեսանդրո Մեդիչի` իտալացի Ֆլորենցիայից, 1605, զինանշանը ստորև`


Պողոս Հինգերորդ (233), Կամիլո Բորգեզե` իտալացի Սիենայից, 1605-1621, զինանշանը ստորև`


Գրիգոր Տասհնիգերորդ (234), Ալեսանդրո Լյուդովիզի` իտալացի Բոլոնիայից, 1621-1623, զինանշանը ստորև`


Ուրբան Ութերորդ (235), Մաֆֆեո Բարբերինի` իտալացի Ֆլորենցիայից, 1623-1644, զինանշանը ստորև`


Ինոկենտիոս Տասներորդ (236), Ջամբատտիստա Պամֆիլի` իտալացի Հռոմից, 1644-1655, զինանշանը ստորև`


Ալեքսանդր Յոթերորդ (237), Ֆաբիանո Կիջի` իտալացի Սիենայից, 1655-1667, զինանշանը ստորև`


Կլիմենտ Իններորդ (238), Ջուլիո Ռոսպիգլիոզի` իտալացի Տոսկանայից, 1667-1669, զինանշանը ստորև`


Կլիմենտ Տասներորդ (239), Էմիլիո Ալտյերի` իտալացի Հռոմից, 1670-1676, զինանշանը ստորև`


Ինոկենտիոս Տասնմեկերորդ (240), Բենեդետտո Օդեսկալկի` իտալացի Կոմոյից, 1676-1689, զինանշանը ստորև`


Ալեքսանդր Ութերորդ (241), Պիետրո Օտտոբանի` իտալացի Վենետիկից, 1689-1691, զինանշանը ստորև`


Ինոկենտիոս Տասներկուերորդ (242), Անտոնիո Պինյատելլի` իտալալացի Սպինաձոլլայից, 1691-1700, զինանշանը ստորև`


Կլիմենտ Տասնմեկերորդ (243), Ջանֆրանչեսկո Ալբանի` իտալացի Ուրբինոյից, 1700-1721, զինանշանը ստորև`


Ինոկենտիոս Տասներեքերորդ (244), Միքելանջելո դեի Կոնտի` իտալացի Հռոմից, 1721-1724, զինանշանը ստորև`


Բենեդիկտ Տասներեքերորդ (245), Պիետրո Ֆրանչեսկո Վինչենցո Մարիա Օրսինի` իտալացի Գրավինայից, 1724-1730, զինանշանը ստորև`


Կլիմենտ Տասներկուերորդ (246), Լորենցո Կորսինի` իտալացի Ֆլորենցիայից, 1730-1740, զինանշանը ստորև`


Բենեդիկտ Տասնչորսերորդ (247), Պրոսպերո Լամբերտինի` իտալացի Բոլոնիայից, 1740-1758, զինանշանը ստորև`


Կլիմենտ Տասներեքերորդ (248), Կառլո Ռեցցոնիկո` իտալացի Վենետիկից, 1758-1769, զինանշանը ստորև`


Կլիմենտ Տասնչորսերորդ (249), Ջովաննի Վինչենցո Անտոնիո Գանգանելլի` իտալացի Սան Արկանջելոյից, 1769-1774, զինանշանը ստորև`


Պիոս Վեցերորդ (250), Ջանանջելո կոմս Բրասկի` իտալացի Չեզանայից, 1775-1799, զինանշանը ստորև`


Պիոս Յոթերորդ (251), Բառնաբա կոմս Կյառմոնտի` իտալացի Չեզանայից, 1800-1823, զինանշանը ստորև`


Լևոն Տասներկուերորդ (252), Աննիբալե կոմս դելլա Ջենգա` իտալացի Ջենգայից, 1823-1829, զինանշանը ստորև`


Պիոս Ութերորդ (253), Ֆրանչեսկո Կաստիլիոնի` իտալացի Չինգոլիից, 1829-1830, զինանշանը ստորև`


Գրիգոր Տասնվեցերորդ (254), Բարտոլոմեո Ալբերտե Կապելլարի` իտալացի Բելլունոյից, 1831-1846, զինանշանը ստորև`


Պիոս Իններորդ (255), Ջովաննի-Մարիա կոմս Մաստաի-Ֆեռետտի` իտալացի Սենիգալիայից, 1846-1878, զինանշանը ստորև`


Լևոն Տասներեքերորդ (256), Ջոակինո Վինչենցո կոմս Պեչչի` իտալացի Կարպինետոյից, 1878-1903, զինանշանը ստորև`


Պիոս Տասներորդ (257), Ջուզեպպե Մելխիորե Սարտո` իտալացի Ռիեզեից, 1903-1914, զինանշանը ստորև`


Բենեդիկտ Տասնհինգերորդ (258), Ջակոմո մարկիզ դելլա Կիեզա` իտալացի Ճենովայից, 1914-1922, զինանշանը ստորև`


Պիոս Տասնմեկերորդ (259), Ակկիլլե Ռատտի` իտալացի Լոմբարդիայից, 1922-1939, զինանշանը ստորև`


Պիոս Տասներկուերորդ (260), Էուջենիո Պաչելլի` իտալացի Հռոմից, 1939-1958, զինանշանը ստորև`


Հովհաննես Քսաներեքերորդ (261), Անջելո Ջուզեպպե Ռոնկալլի` իտալացի Սոտտո իլ Մոնտեից, 1958-1963, զինանշանը ստորև`


Պողոս Վեցերորդ (262), Ջովաննի Մոնտինի` իտալացի Կոնչեզիոյից, 1963-1978, զինանշանը ստորև`


Հովհաննես Պողոս Առաջին (263), Ալբինո Լուչանի` Ֆոռնո դի Կանալեից, 1978, զինանշանը ստորև`


Հովհաննես Պողոս Երկրորդ (264), Կառոլ Վոյտիլա` լեհ Վադովիցեից, 1978-2005,


Բենեդիկտ Տասնվեցերորդ (265), Յոզեֆ Ռատցինգեր` գերմանացի Մարկտլ-ամ-Իննից, 2005-..., զինանշանը ստորև`

Հայկական քաղաքակրթությունը որպես բեկումնային նախագիծ. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան.
vardan22

21-րդ դարը նոր մարտահրավերներ է ներկայացնում մեզ՝ հայերիս։ Դրանց արձագանքելու համար անհրաժեշտ է ունենալ մի քանի հիմնաքարային հարցերի պատասխաններ, որոնք ուղենիշ կլինեն մեր մարտավարության մշակման համար: Հատկապես կարևոր են աշխարհայացքային քաղաքակրթության հետ կապված հարցադրումները։ Արդյո՞ք Հայաստանն ու հայ ժողովուրդը հանդիսանում են ուրույն (լոկալ) քաղաքակրթության կրող: Հատկապես ո՞ր երկրի կամ մշակույթների հետ է առավել փոխառնչվել հայությունը (դրական և բացասական առումներով): Արևմտյան ո՞ր արժեքներն են համահունչ մեր ազգային նկարագրին, որո՞նք են հակասում` վտանգելով մեր ազգային անվտանգությունը: Կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը, պահպանելով իր ինքնությունը, չինտեգրվել առավել խոշոր քաղաքակրթական համակարգերին և սոսկ քաղաքակրթությունների երկխոսություն վարել: Սա է քաղաքակրթությանն առնչվող հարցերի ոչ լրիվ շարքը, որոնց փորձ է արվում պատասխանել այս հոդվածում:
Հարցի բարդությունն այն է, թե ինչ սահմանում ենք տալիս քաղաքակրթություն հասկացությանը և ինչ նպատակով օգտագործում այն: Մորգանն ու Էնգելսը քաղաքակրթությունը սահմանել են որպես բարբարոսությանը հաջորդած հասարակական զարգացման փուլ: Մարքսիզմ-լենինիզմն այս հասկացությունն օգտագործել է պատմությունը դիալեկտիկական մատերիալիզմի տեսանկյունից պարբերաշրջանների կամ փուլերի բաժանելու համար, այսինքն՝ այդ եզրը կիրառել է գոյաբանության շրջանակներում: Տվյալ համատեքստում քաղաքակրթությունը սահմանվում էր որպես հասարակական և քաղաքական կացություն, ինչպես նաև հոգևոր զարգացման հայտանիշների համախմբություն, որը մարդկային հասարակության զարգացման բարձր մակարդակով տարբերվում էր նախնադարյան վիճակից: Եթե քաղաքակրթությունը դիտարկենք որպես աշխատանքի բաժանման և արտադրության սպառման ու բաշխման ռացիոնալացման հետ կապված նյութական և հոգևոր մշակույթի հասարակական զարգացման աստիճան, ապա կարելի է պնդել, որ Հայաստանը և հայությունը համաշխարհային քաղաքակրթության մաս են:
Քաղաքակրթություն հասկացության մեկ այլ համատեքստ երևան է եկել 18-րդ դարում՝ մշակույթ հասկացության հետ սերտորեն կապակցված: Ֆրանսիացի իմաստասեր-լուսավորիչները քաղաքակիրթ են համարել բանականության և արդարամտության սկզբունքների վրա հիմնված հասարակությունը: Գոյություն ունի տեխնածին քաղաքակրթության հասկացություն, որի ներքո հասկացվում է հանրությունը, որին բնորոշ են բնությունն ի շահ իրեն փոխակերպելու ձգտումը և անհատական գործունեության ազատությունը, ինչն էլ որոշում է անհատի հարաբերական անկախությունը սոցիալական խմբերից: Կարելի է ասել, որ Հայաստանը քաղաքակրթություն վերադարձավ անկախություն ձեռք բերելուց հետո, երբ ներդրվեցին մասնավոր սեփականությունը և այլ հիմնական ժողովրդավարական ինստիտուտները: Արևմտյան քաղաքակրթությունը բնորոշվում է որպես քաղաքակրթության տեխնածին կողմի հաջող զարգացման նախադրյալներ ունեցող Արևմտյան Եվրոպայի, ԱՄՆ և Կանադայի զարգացման գործընթաց:
Ավանդական քաղաքակրթություն ասելով սովորաբար հասկացվում է հասարակություն, որին բնորոշ է բնական գոյապայմաններից կախվածության բարձր աստիճան, ինչպես նաև անհատի ամուր կապ իր սոցիալական խմբի հետ: Իսլամի հիման վրա կառուցված հասարակությունները սովորաբար վերագրում են նման քաղաքակրթություններին: Հայտնի է մեկ այլ սահմանում ևս, ըստ որի՝ քաղաքակրթություն է սեփական ճակատագրի միասնականությունն ընդունող մարդկանց գերակա մեծամասնությունը: Քաղաքակրթության գաղափարը միասնական ճակատագրի գաղափարն է: Ակնհայտ է, որ տվյալ բնորոշման համատեքստում հայությունը համարվում է քաղաքակրթություն:
Ավանդական պատկերացումների համաձայն՝ հակամարտություններում և պատերազմներում պարտություն կրած պետությունները (ազգերը) համարվել են պատմությունից, քաղաքակրթական գործընթացներից դուրս: Նրանց վերադարձը քաղաքակրթություն կապվել է քաղաքական անկախության վերականգնման հետ:
Հետևաբար, երբ քննարկվում է, թե համարվում է Հայաստանը/հայությունն առանձնահատուկ տեղային քաղաքակրթություն, կարևոր է այն համատեքստը, որի շրջանակներում մենք դիտարկում ենք հարցը: Եթե պատմությունը դիտարկում ենք որպես քաղաքակրթությունների մրցակցություն և երկխոսություն, ապա պատմական համատեքստից դուրս են մնում այն ազգերը, որոնք կորցնում են պատմամշակութային ինքնորոշման ունակությունը: Այդ ունակության կորստյամբ մենք դուրս ենք մնում պատմության ընթացքից, վերածվում ուրիշ քաղաքակրթությունների թափոնների, գուցե՝ ինչ-որ առումով օգտագործելի, բայց մեծ մասամբ՝ անպիտան:
Արդի աշխարհատարածքային տիրույթում քաղաքակրթություն ասելով հասկանում ենք հասարակության լիարժեքության և համակարգայնության աստիճանի հասած պատմամշակութային ինքնորոշումը, այլ կերպ ասած՝ հասարակության մշակութաբանական էությունը (միջուկը): Լիարժեքության և համակարգայնության վիճակի հավակնելու համար հայությունը պետք է համապատասխանի քաղաքակրթություններին հարիր հետևյալ չափանիշներին.
- ուրիշ քաղաքակրթությունների հետ հարաբերվելու արդյունքում արժանանալ ճանաչման նրանց կողմից որպես ինքնուրույն սուբյեկտ, որը վեր է ազգի, տարածքի և պետության շրջանակներից,
- ազգի յուրատեսակ, անզուգական, դեպի ապագա ուղղորդված ներուժի գոյություն,
- պատմական ժառանգությունը պահպանելու կարողություն, սեփական պատմության առկայություն և միասնական ճակատագիրը կիսելու զգացողություն,
- արժեքային չափանիշներ կրողների հաստատակամ զանգվածի առկայություն,
- վարքի չափօրինակներ և արժեքային չափանիշներ վերարտադրելու ունակ ընտրանու առկայություն,
- օտարի վարքուբարքը «մարսելու» կարողություն:
Պետականության ձեռքբերմամբ Հայաստանը վերադարձավ պատմություն` քաղաքակրթության մասին հին պատկերացումների համատեքստում: Պատմությունը որպես քաղաքակրթությունների մրցակցություն և երկխոսություն որակելու մեր մեկնությամբ մենք առայժմ գոյություն չունենք որպես քաղաքակրթություն: Մենք ներկայացուցիչն ենք ինչ-որ ժամանակ գոյություն ունեցած եզակի քաղաքակրթության, բայց այսօր ամենևին էլ քաղաքակիրթ ազգ չենք:
Միևնույն ժամանակ, քաղաքակրթությունը՝ որպես մշակութաբանականորեն ինքնորոշվող էություն, դինամիկ փոփոխվող համակարգ է. դա նշանակում է, որ ամեն մի քաղաքակրթություն ապրում է առաջընթաց կամ հետընթաց: Հզոր ազգերն ընդունակ են «մարսել» դրսից ներհոսող ազդեցությունները և նորմերը կամ դրանք սեփական քաղաքակրթական էությանը (միջուկին) հարմարեցնելով և դրանով իսկ ամրապնդվելով, կամ վանելով օտարը և կործանարարը: Թույլ ազգերի մոտ, օտար նորմերի ներգործությամբ, տեղի է ունենում միջուկի փոփոխություն, ինչն էլ հանգեցնում է ինքնորոշման կորստյան և ուծացման այլ քաղաքակրթություններին:
Որպեսզի հասկանանք, թե ինչպես է մեկ քաղաքակրթությունն ազդեցություն թողնում մեկ ուրիշ քաղաքակրթության վրա, պետք է պարզաբանենք քաղաքակրթական միջոցները, հմտությունները և գիտելիքները հաղորդելու եղանակները:
Մեր կարծիքով՝ հիմնական հաղորդակներն են.
- պետությունը՝ որպես հասարակական ինստիտուտ, որը նորմատիվ-օրենսդրական մակարդակով ինստիտուտայնացնում է վարքի կանոնները,
- գիտությունը, գիտատեխնիկական առաջընթացը՝ որպես մարդու և հանրության կենսապայմանների նորարարական փոփոխությունների հզոր միջոց,
- արվեստը՝ որպես հանրության պատմական հիշողության պահպանման և փոխանցման ձև,
- ընտրանին՝ որպես կենսակերպ և վարվելակերպ սահմանող ու դրանց վերիմաստավորող,
- եկեղեցին՝ որպես կենսական ուղենիշների, աշխարհի հոգևոր անաղարտ նկարագրի և բարոյականության չափանիշների ժառանգականությունն ապահովող սոցիալական ինստիտուտ:
Այս հաղորդակային ուղիներով փոխանցվում է մտածողության և վարքի որոշակի կոդ, և եթե ազգը չունի կամ նրանում չափազանց թուլացել են սեփական հաղորդակները, այլ, ավելի ուժեղ քաղաքակրթությունների ազդեցությունն անխուսափելի է:
Հայաստանում, չունենալով պետական համակարգի միջոցով սեփական չափորոշիչներ կերտելու կարողություն, մենք ընդունում ենք եվրոպականները: Հետևաբար, Եվրամիության անդամ դառնալու Հայաստանի ձգտումը հարկավոր է դիտարկել որպես մարտավարական խնդիր՝ գիտակցելով ռազմավարական հեռանկարում ինքնորոշման ունակությունը կորցնելու վտանգավորությունը: Նման վտանգավորությունը չգիտակցելը, հաջորդելով կոմունիստական ժխտողականությանը, կարող է ծնունդ տալ նոր ախտի՝ կյանքի հանդեպ սպառողական վերաբերմունքի, հոգևորի ժխտման: Եվ միակ իմաստն այդ շարժման մեջ, սեփական եսը կորցնելու պարագայում, «ոսկե միլիարդի» մեջ ընկնելու ձգտումն է:
Գիտության և գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ մենք մասնակիցն ենք դառնում հզոր գլոբալացման գործընթացի, որը ջնջում է քաղաքակրթական սահմանները, կամ որևէ մեկ քաղաքակրթության ձեռքին դառնում մյուս քաղաքակրթություններին կառավարելու գործիք: Այսօր մենք ականատես ենք լինում ամերիկանացման գործընթացին հիմնականում հենց գիտության, գիտատեխնիկական առաջընթացի միջոցով:
Արվեստը պատմական որոշակի փուլում գտնվել է հիմնական համաշխարհային միտումների ազդեցության ներքո: Այսօր հայ արվեստը զարգանում է Արևելքի և Արևմուտքի ազդեցություններով: Սակայն արվեստը քաղաքակրթական հաղորդակի կարևորություն է ստանում այն ժամանակ, երբ քաղաքակրթական-մշակութաբանական էությունների ներգործությամբ ծնվում են համաշխարհային գլուխգործոցներ:
Ընտրանին այսօր պառակտված է և ի վիճակի չէ մշակել արժեքային չափանիշներ և բարոյականության նորմերի ամբողջական համակարգ: Սա հանգեցնում է նրան, որ պառակտված հասարակությունում տեղ են գտնում վարքի իրարամերժ դրսևորումներ:
Եկեղեցին միակ կառույցն է, որ հարյուրամյակների բովում անփոփոխ պահած հոգևոր նկարագրի շնորհիվ պահպանում և կարող է ապահովել հայության եզակի, ամբողջական, հիմնական դավանանքների հաղորդումը: Հայ հասարակությունում ընտրանու դերը պատմականորեն միշտ էլ կատարել են եկեղեցու ներկայացուցիչները: Եկեղեցին դարեր շարունակ ապահովել է այս ժառանգականությունը, սակայն վերջին 100 տարվա ընթացքում, պատմական հանգամանքներից ելնելով, կտրված է եղել լայն հասարակայնությունից: Հասարակության նոր ինստիտուտայնացումը, որ տեղի է ունեցել վերջին տասնհինգ տարում, հաշվի չի առել մեր ազգի այս առանձնահատկությունը և, որպես հետևանք, հոգևոր ընտրանու տեղն ազատ է:
Ըստ էության, հենց ընտրանին է համարվում նորմերի և արժեքների հիմնական հաղորդակը. արժեքներ, որոնք արտապատկերվում են քաղաքակրթության մեր տեսապատկերում, և ընտրանին պետք է ապահովի դրանց հարմարեցումը և հանդես գա որոշակիորեն սահմանափակում կատարողի դերում: Ընտրանու մոտ այս գործառույթի բացակայությունը բերում է նրան, որ զանազան, հաճախ մեզ համար օտար նորմերն ուղղակիորեն արմատավորվում են մեր կյանքում՝ շրջանցելով արգելանքները, և Հայաստանը վերածում գավառի (հիմա կարելի է խոսել եվրոպական գավառի վերածվելու միտման մասին): (Մեր սահմանմամբ՝ գավառականությունը բնորոշ է այն հասարակությանը, որն ի վիճակի չէ պահպանել, կերտել, արդիականացնել և զարգացնել վարքի սեփական նորմերը, արժեքային չափանիշները, և հարկադրված է կողմնորոշվել դեպի օտարը):
Մյուս կողմից՝ միանշանակ է, որ արևմտյան արժեքները, որոնք բխում են քրիստոնեական աշխարհընկալումից, որպիսիք են պատիվը, ազատությունը, արդարությունը և բարոյականությունը, ընդունելի են մեր հասարակության համար: Եկեղեցու շնորհիվ էր, որ իրականում հատկապես հայերին հաջողվեց պահպանել և հազարամյակների բովով անցկացնել և հասցնել քրիստոնեական խոսքը՝ նախաստեղծ տեսքով, ինչը հետագայում կարող է մեզ ընձեռել Քրիստոսի հավերժական ժառանգությունը նոր դարաշրջանի միտումների հետ ներդաշնակեցնելու պատեհություն:
Մեր հանրության առանձնահատկություններից է այն, որ մենք գտնվում ենք ոչ միայն արևմտյան, այլև արևելյան արժեքների ազդեցության ներքո, որոնց մասին մենք հաճախ մոռանում ենք: Այդ իսկ պատճառով մեջբերենք Վ.Բրյուսովից. «Երկու ուժ, երկու հակադարձ սկիզբ հազարամյակներ շարունակ խաչվելով, միահյուսվելով և ձուլվելով ինչ-որ նորի, ամբողջականի, ուղղորդում էին Հայաստանի կյանքը և կերտում նրա ժողովրդի բնավորությունը. արևմուտքի սկիզբը և արևելքի սկիզբը, Եվրոպայի ոգին և Ասիայի ոգին: Գտնվելով երկու աշխարհների սահմանագծին, մշտապես հանդիսանալով ժողովուրդների բախման ասպարեզ, իրադարձությունների զարգացման արդյունքում ներգրավվելով պատմության մեծագույն հորձանուտներում, Հայաստանի համար ճակատագրի կամոք վերապահված էր կատարել հաշտարարի դեր երկու տարբեր մշակույթների միջև. այն մշակույթի, որի հիման վրա աճեց ամբողջ քրիստոնեական արևմուտքը և այն մշակույթի, որը մեր օրերում ներկայանում է որպես մահմեդական Արևելք: Հայաստան՝ Եվրոպայի և Ասիայի ավանգարդ. վաղուց առաջարկված այս ձևակերպումը ճիշտ բնորոշում է հայ ժողովրդի դրությունն աշխարհում: Հայ ժողովրդի պատմական առաքելությունը՝ ներշնչված իր զարգացման ամբողջ ընթացքով, հետևյալն է՝ փնտրել և գտնել Արևելքի և Արևմուտքի համադրությունը»:
Այս առումով չափազանց կարևորվում է այն հարցը, թե արդյոք մենք կարող ենք չինտեգրվել խոշոր քաղաքակրթություններին, այլ վարել քաղաքակրթությունների երկխոսություն: Մեր կարծիքով՝ ոչ թե կարող ենք, այլ ուրիշ ընտրություն չունենք, եթե ուզում ենք պահպանել մեր ինքնօրինակությունը:
Յուրաքանչյուր քաղաքակրթություն՝ որպես հասարակական-պատմական զարգացման առանձնահատուկ ձև ունի իր, մյուսներից տարբերվող մշակութաբանական և արժեքային կողմնորոշիչները և ճշմարտության մասին պատկերացումները: Ինչը ճշմարիտ է մեկ քաղաքակրթության համար, կարող է սխալ լինել մյուսի համար, այսինքն` ճշմարտության չափանիշ է համարվում հասարակական-պատմական պրակտիկան, որն էլ և տարբերակում է քաղաքակրթությունները: Տարբեր քաղաքակրթություններում արդարություն, ազատություն հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ, իսկ բարոյականության և վարքի նորմերը բացարձակապես տարբեր են, ավելին՝ միմյանց բացառող: Բայց սրանից կարելի՞ է հետևություն անել, թե մի քաղաքակրթությունը պետք է գերակայող լինի մյուսի նկատմամբ, հարկադրի փոխել ուղենիշները, ինչն այսօր բավական հաճախ տեղի է ունենում: Միանշանակ՝ ոչ, քաղաքակրթությունների երկխոսության հիմքում պետք է ընկած լինի այդ տարբերությունները հասկանալը և գոյակցության փոխընդունելի ձևեր փնտրելը:
Հայության համար քաղաքակրթական ինքնորոշման խնդրի լուծում պետք է լինի ընտրանու կողմից անցյալի վերիմաստավորումը, ինչը մեզ հնարավորություն պետք է տա երևան հանել ինքնության եզակիությունը, որի շնորհիվ հայերն ապրել են ամենաբազմազան կրոնական դավանանքներ և տնտեսամշակութային կացութաձևեր ունեցող քաղաքակրթություններում՝ ընդ որում պահպանելով իրենց ազգային ինքնությունը և դրանով իսկ կերտելով քաղաքակրթությունների երկխոսության ու խաղաղ գոյակցության բանաձևը: Առաջ է գալիս զարգացման ինքնուրույն ճանապարհ փնտրելու, ցեղասպանության հանգեցրած հիմնապատճառները վերիմաստավորելու, այլ քաղաքակրթությունների հետ գոյակցելու սեփական ուսմունք մշակելու անհրաժեշտությունը: Քաղաքակրթությունների հետ գոյակցելու սեփական ուսմունքն ի ցույց աշխարհի դնելը կդառնա հայ ժողովրդի հիմնական առաքելությունը 21-րդ դարում:
Գոյակցության այս ուսմունքի մշակման բանալին Օգոստոս Երանելու հայտնի ձևակերպման մեջ է. «Միասնություն՝ առաջնայինում, ազատություն՝ երկրորդականում և սեր՝ ամեն ինչում»: Ավելի հստակ դա երևում է Հայոց եկեղեցու պատմության ուսումնասիրությունից: Հայոց եկեղեցու պատմության էությունն այն է, որ եկեղեցին սկզբնական տեսքով է պահպանել հիմնական ավետարանչական դավանությունները՝ տոգորված քրիստոնեական մաքրամաքուր ազատականությամբ:
Հայոց Առաքելական եկեղեցում, ի տարբերություն քրիստոնեական մյուս ուղղությունների, ընդունված է դոգմատիկ հիմնադրույթների նվազագույն գործադրություն, փոխարենը՝ վարդապետություններ զարգացնելու առավելագույն հնարավորություններ: Հայոց եկեղեցին դրա շնորհիվ միշտ ներթափանցված է եղել համբերատարության ոգով ինչպես իր հոտի, այնպես էլ այլ հավատքի ներկայացուցիչների հանդեպ: Եվ թեև նման գրկաբացությունը եկեղեցուն վնաս է պատճառել և դյուրացրել ուրիշ եկեղեցիների քարոզչությունը իր որդիների շրջանում, այն «…ինքն իրեն հաշիվ տվել է իր հանդուրժողականության խորտակիչ հետևանքների համար, սակայն, ի հեճուկս նման դառը փորձի, հավատարիմ է մնացել աստվածաբանական և եկեղեցական ազատականության սուրբ կանոններին: Այն դրանք պահպանել է և հետայսու էլ կպահպանի անձեռնմխելիորեն: Եվ եթե Հայոց եկեղեցուն հաջողվի ի կատար ածել եկեղեցիների հաշտեցման գործը, ինքնին հնարավոր և հավանական մի բան, ապա այն իրավմամբ կարող է դրանով հպարտանալ, ինչպես կհպարտանար վաստակած փառքով» (արքեպիսկոպոս Մաղաքիա Օրմանյան):
Մեր ինքնության եզակիությունն այն է, որ մենք անցել ենք փորձություններով և դրանց միջից դուրս ենք եկել առավել կենսունակ: Վերջին հաշվով, փորձությունները հայերին ներարկել են հաստատակամություն՝ չհրաժարվել իրենց հիմնական դավանանքներից, կենսակերպից, և առհասարակ՝ աշխարհընկալումից: Որքան էլ տարօրինակ է, հայության էությունն այն է, որ մենք ծայրեծայր տոգորված ենք ազատության և արդարության անջնջելի նուրբ զգացումով:
Բազմաթիվ են միֆերը, որոնք հայությանը թույլ չեն տալիս պարզաբանել մեր պատմական առաքելության էությունը: Մենք փորձում ենք ինքներս մեզ ապացուցել, որ ունենք ականավոր գիտնականներ, ովքեր նոր ուղղություններ են առաջադրել, որ մեր արվեստը ձևավորել է նոր ճանապարհներ, որ մի շարք նորարարությունների ակունքում հայերն են կանգնած եղել: Նման առասպելաբանությունը հարկավոր է ազգին, երբ գտնվում է գոյատևման ռեժիմում, երբ սեփական ինքնությունը պահպանելու համար մղվող պայքարում անհրաժեշտ է գտնել ուժ, եռանդ և խթաններ: Բայց երբ խոսքը զարգացման մասին է, նման միֆերը մեզ կարող են գցել մտածողական թակարդի մեջ և չտալ հայ ժողովրդի էությունը բացահայտելու հնարավորություն:
Քաղաքակրթություն կարող է համարվել այն ազգը, որը գիտակցում է իր պատմական առաքելությունը: Այս առումով հայ ժողովրդի պատմական էության վերհանումը մեր առջև բացում է նրա առաքելությունը և պատասխանում է «Ինչո՞ւ մենք մինչև այժմ գոյություն ունենք, և ո՞րն է մեր ասելիքը աշխարհին» հարցին: Մեր ազգի համար նախասահմանված ուղին լի է եղել փորձություններով: Հաղթահարելով փորձությունները՝ մենք ավելի ուժեղացել, կենսունակ ենք դարձել, և պատմական յուրաքանչյուր փորձություն մեր ենթագիտակցության և գենետիկ կոդի մեջ դրել է մեզ ապրել օգնող առնվազն երկու բանաձև.
• հավատ ազատության ու արդարության հաղթանակի նկատմամբ,
• այդ հավատն այլոց հաղորդելու ընտրյալություն և առաքելություն:
Այսօրվա Հայաստանի համար հիմնական խնդիրն է գիտակցել այս առաքելությունը և առաջարկել քաղաքակրթությունների գոյակցության բանաձև: Կարևոր է հասկանալ, որ մենք ինքներս ենք մեզ կերտում որպես ազգ, որպես քաղաքակրթություն: Ինչպիսին ուզում ենք ինքներս մեզ տեսնել, այնպիսին էլ կլինենք: Մեր ազգին հատկապես այսօր է հարկավոր հանդուգն ծրագիր, որը թույլ կտա կուտակել ներուժ բեկումնային զարգացման համար:

Ընտրական ցենզեր: Դրանց տեսակները և բովանդակությունը.
vardan22

Անձանց շրջանակը, որոնց սահմանադրությունը և ընտրական օրենքները օժտում են ընտրական իրավունքով, սահմանափակվում են այսպես կոչված ընտրական ցենզերով, այսինքն հատուկ պայմաններով, որով քաղաքացիները իրավունք են ստանում իրականացնել իրենց այս կամ այն քաղաքական իրավունքը:
Դիտարկենք հետևյալ ցենզերը`
Տարիքային ցենզ: Տարիքային ցենզը քաղաքացու ընտրական իրավունքի ճանաչումն է որոշակի տարիք լրանալուց հետո: 109 երկրներում ակտիվ ընտրական իրավունքը վերապահվում է 18 տարին լրացած անձանց: Օրինակ` 18 տարեկանից ընտրելու իրավունք ունեն Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, 20 տարեկանից Ճապոնիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, իսկ Բրազիլիայում, Կուբայում, Իրանում, Նիկարագուայում ընտրական իրավունքը սկսվում է 16 տարեկանից: Պասիվ ընտրական իրավունքի համար տարիքային ցենզը ավելի բարձր է: Օրինակ, Իտալիայի նախագահ կարելի է դառնալ 50 տարին լրանալուց հետո: Ժողովրդավարական երկրներում պետական պաշտոններում ընտրվելու և դրանց կազմում մնալու վերին տարիքային շեմ չի սահմանվում:
Նստակյացության ցենզ: Այն ենթադրում է, որ տվյալ անձի համար ընտրական իրավունք է սահմանվում նրանից հետո, երբ ինքը այդ երկրում կամ տեղամասում կապրի որոշակի ժամանակ: Օրինակ, Ֆրանսիայում ցանկացած ընտրությունների մասնակցելու համար պետք է ընտրական տեղամասի տարածքում ապրել 6 տարի, Նոր Զելանդիայում 3 ամիս:
Քաղաքացիության ցենզ: Այն ենթադրում է, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ստանում են այն անձինք, ովքեր տվյալ երկրի քաղաքացի են հանդիսացել սահմանված ժամկետից ոչ քիչ: Օրինակ, ըստ ԱՄՆ-ի սահմանադրության` ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ կարող է ընտրվել այն անձը, որը ԱՄՆ քաղաքացի է հանդիսանում 7 տարուց ոչ պակաս, իսկ սենատոր 9 տարուց ոչ պակաս:
Գրագիտության և կրթական ցենզ: Այն ենթադրում է ընտրություններին թույլտվություն միայն այն մարդկանց, որոնք ունեն պահանջվող որոշակի կրթական մակարդակ: Ներկայումս այն գրեթե չի հանդիպում: Գրագիտության ցենզը ենթադրում է կարդալու և գրելու ունակություն մայրենի լեզվով, իսկ երբեմն էլ հասկանալ և բացատրել երկրի սահմանադրությունը: Այս ցենզը հիմնականում կիրառվում է այն ժամանակ, երբ խոսքը գնում է պասիվ ընտրական իրավունքի մասին: Օրինակ, համաձայն Բրազիլիայի սահմանադրության` անգրագետները չեն կարող ընտրվել:
Կարողության ցենզ: Այն ենթադրում է, որ ընտրողը ունենա ոչ պակաս միջոցներ, որը նախատեսված է կամ նա պետք է վճարի որոշակի քանակի հարկեր: 20-րդ դարում այս ցենզը գրեթե բոլոր երկրներում հանվել է:
Բարոյական ցենզ: Այն ենթադրում է որոշակի բարոյական պահանջներ ընտրողների նկատմամբ: Օրինակ, Իսլանդիայում ընտրողից պահանջում են, որ նա արժանի կենսակերպ վարի և բարոյական վարք ունենա, իսկ Մեքսիկայում չեն քվեարկում այն մարդիկ, որոնք չարաշահում են թմրանյութերը, Նիդեռլանդներում նրանք, ովքեր զրկված են ծնողական իրավունքներից և այլն: Սովորաբար զրկվում են ընտրական իրավունքից այն քաղաքացիները, որոնք դատարանի որոշմամբ գտնվում են ազատազարկման վայրերում (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա):
Կրոնական ցենզ: Այն ենթադրում է, որ անձը լինի որոշակի կրոնի հետևորդ: Օրինակ, Իրանի պառլամենտ կարող են ընտրվել միայն իսլամ դավանող քաղաքացիները:
Սեռական ցենզ: Այն ենթադրում էր կանանց մասնակցության արգելում ընտրություններին: Մինչև 19-րդ դարի վերջը այն գոյություն ուներ գրեթե բոլոր երկրներում: Այժմ այն բոլոր երկրներում արգելված է:
Ռասայական ցենզ: Այն այժմ գոյություն չունի:

Հայը. Դերենիկ Դեմիրճյան.
vardan22

Դուք արդյոք ինչ-որ բան հասկանում ե՞ք հայից: Որքան տարօրինակ, հանելուկային արարած է հայը, և որքան խաբուսիկ երևույթ: Ինչ է ինքը, իր նկարագիրը. զուր աշխատանք: Փորձում գտնում ես նրա ինքնությունը, պարզվում է, որ դա էլ երևույթ է: Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է. թվով ամենափոքրը` տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինը` վիճակով ամենից անփոփոխը, անփոփոխը, անփոփոխը… Ամենից աննպաստը իր երկրի դիրքն էր, ամենից համառ ու ամուր կառչեց իր երկրից:
Որքան անհույս է թվում ապագան, այնքան հայը չի հուսահատվում: Ասենք հայը իր կյաքում երկու բան բնավ չտեսավ. հայը մեկ բախտ չեսավ, մեկ էլ հուսահատություն: Դե հիմա ինչպես չափես, ինչպես ճանաչես հային. հայի չափը չափազանցն է: Վերցրու թեկուզ հայ առևտրականին` չարչուն: Արարածներից ամենագծուծը, ամենաագահը, կգռփի քեզ, կխափի, վերջին շապիկդ կհանի կտանի կկուտակի, կկուտակի` չի վայելի, հանրօգուտ գործի համար` ոչ մի գրոշ, բայց մեկել տեսար մի օր մեռավ և ամբողջ հարստությունը կտակեց ազգին: Դե գնա հասկացիր, թե ինչ մարդ էր:
Դուք երբևիցե տեսել եք տաժանակիր աշխատանք կատարող հայի: Մեջքին մի սար բեռ, ճկում է, մեջքը կոտրում. դու չես կարող հասկանալ այդ հայը աշխատանք կատարում, թե ինքնախորտակում: Ում դեմ է այդպես չարացել, որ ինքն իրեն է պատժում: Բայց վերցրու նույն այդ տաժանակիր աշխատանք կատարող հային, տար տունդ ծառա. երբեք քեզ չի ծառայի, երբեք: Որովհետև նա իր գործի տերն է ուզում լինել, այլ ոչ թե սրա-նրա ծառան: Եվ արդեն հայ նշանակում է տեր:
Հայը ատում է ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն: Ամբողջ երկիրը լցրել է եկեղեցիներով, բայց տարին մեկ անգամ չի մտնում այնտեղ աղոթելու: Առօրյա աղոթք էլ հայը իր կյանքում չի անում: Բայց այս չաղոթող ցեղի` Նարեկացու շուրթերից էր որ թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքն առ Աստված: Կրոնի պաճառով էր, որ ջարդվեց ու բնաջնջվեց, բայց երբեք, հայը երբեք չքարոզեց իր կրոնը ուրիշներին:
Այ մի բանում հայը շատ հոգածու է. գիտե՞ք որտեղ. դիվանագիտության մեջ անկեղծ լինելը: Այնքան անկեղծ ու միամիտ է, որ ուրիշների վրա անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է թողնում:
Հայը քծնում է, ստրկանում, օտարի ոտքի առաջ, բայց հենց հայը զգաց, որ հասել է գերագույն վտանգը, ծառանում է վիշապի պես: Հայը բարի է. դու նրան շոյիր և անպայման կկողոպտես վիշապի պես: Հայը ինքն է քեզ բարեկամ, իսկ քո բարեկամությանը չի վստահում: Այնտեղ ուր մի այլ ցեղ ուրիշի սերն է վայելում, հայը հնար է գտնում ատելություն ստեղծելու:
Հայը խոնարհ է ու դանդալոշ իր Սասունցի Դավթի նման, բայց անսպասելիորեն ըմբոստ ու հարվածող նրա պես: Հայը ոխակալ է ինչպես ուղտ, և եթե գժտվեց ինչ որ մեկի հետ` թշնամի է մինչև կյանքի վերջ: Դա նրա կենսական պահանջն է, անհրաժեշտությունը:
Հայը անկարգ է, անիշխանական, թե' պետության, թե' հասարակության, թե' գաղափարների մեջ: Բայց որտեղ հեղափոխություն` այնտեղ առաջինը հայություն: Չնայած իբր հեղափոխական հայը ծայրահեղական է: Կորուստներից ամենազարհուրելին հայը տեսավ, բայց հայն էր, որ չխրատվեց, հույսը միշտ օտարի վրա էր: Թուրքի մոտ էր սպասեց ռուսին, ռուսը եկավ, աչքը եվրոպացին էր, եվրոպացին գալիս է` դարձյալ ռուսին է սպասում, ռուսը գալիս է չի ընդունում: Դու չես կարող հասկանալ, հայը ու՞զում է պետություն ստեղծել, թե՞ չի ուզում: Մի ձեռքով ճանկռելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռքով հիմքից քանդում:
Ինչու՞ է այդպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում, ինչու՞ է մեկուսանում, առանձնանում, որպեսզի նյութի՞, դավի՞, վնասի՞… ո'չ, հազար անգամ ո'չ:
Ուզում եք իմանալ հայի ամենամեծ առաքինությունը. ամենաներողամիտ ցեղն այս աշխարհում: Ո՞վ էր ամենից շատ ջանում արդարացնել իրեն ջարդողներին. հայը: Ջարդի'ր ինձ, ասում էր, ահա քո պատիժը և իմ վրեժը:
Ինձ թվում է, հայի սրտի խորքում շատ խորը թաքնված վիրավորանք կա: Դարերից եկած վիրավորանք, հազարամյակների վիրավորանք, արծվի վիրավորանք է, որին ցած են բերել բարձր լեռներից, գցել ցեխի, կեղտի մեջ ու թևերը կոտրել… (ոչինչ չեմ ուզում ձեզնից. ձեզ լինի ձեր երջանկությունը, ձեր ուրախությունը). եթե սիրում եք կյանքը` ապա ես սիրում եմ կյանքից առավել թանկ մի բան. դարերով կորցրած իմ ազատությունը:
Արդյոք ինչ որ բան, հասկացա՞ք հայից… Երևու'յթ!

Իսրայելի զինված ուժերը.
vardan22

Իր տարածքի համեմատ Իսրայելի չափազանց մեծ ռազմական ներուժը հանդիսանում է արաբական երկրների կողմից մշտական ռազմական վտանգի դեմ պայքարելու հետևանք: Այն զգացումը, որ հրեական պետության զինված ուժերը պահպանում են հրեական մարտիկների հին ավանդույթները` Յեհոշուա բին Նունայի, Դավիթ թագավորի, Մակկաբեյների, Մասադի պաշտպանների և Բառ-Կողբայի մարտիկների, և բազմադարյա լծի ողբերգական փորձի կրկնման բացառման անհրաժեշտության գիտակցումը, երբ հրեական ժողովուրդը անպաշտպան էր իր թշնամիների առաջ, նպաստում է իսրայելական զինվորի բարձր շահադրդման դաստիարակմանը և հրեական ժողովրդի ու պետության առաջ պատմական պատասխանատվության գիտակցմանը: Իսրայելական բանակի բարձր ռազմունակության մյուս գործոններից է նաև արդյունավետ ռազմական ենթակառուցվածքները, տեխնոլոգիական հնարավորությունները, որոնց չի տիրապետում Իսրայելի չափով ոչ մի երկիր աշխարհում, ինչպես նաև հարուստ ռազմական փորձը: Դրա հետ մեկտեղ տարածքի փոքրությունը և մարդկային ռեսուրսների սահմանափակ լինելը, բնակչության կենտրոնացվածությունը սահմանափակ թվով քաղաքային կենտրոններում, ձգված սահմանները և ռազմավարական հումքի բացակայությունը ռազմական առումով խոցելի են դարձնում Իսրայելը:
Իսրայելի պաշտպանության բանակի կազմակերպություն (Ցվա հագանա լե Իսրայել, կրճատ` Ցահալ): Զինվորական ծառայության 1986թ.-ի օրենքի համաձայն, իրական ծառայությունը ինչպես նաև ամենամյա ռազմական հավաքները (միլուիմ) պարտադիր են: Տղաները ծառայում են 3 տարի, իսկ աղջիկները` 2 տարի: Զորակոչից տարկետում կարող է տրվել միայն բուհերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, հայրենադարձներին, տարկետում կամ ծառայության կրճատում կարող է տրվել նաև կախված տարիքից և ընտանեկան վիճակից. երկիր գալու պահին զորակոչի ենթակա չեն այն աղջիկները, որոնք հայրենադարձվել են 17 տարեկանից բարձր հասակում և երիտասարդ տղաները, որոնք հայրենիք են վերադարձել 24 տարեկանից բարձր հասակում. նրանք չեն զորակոչվում շտապ ծառայության: Պարտադիր զինվորական ծառայությունը անցնելուց հետո յուրաքանչյուր զինվոր զորագրվում է պահեստային ստորաբաժանում: 51 տարեկանից բարձր տղամարդիկ տարեկան ծառայում են 39 օրից ոչ ավել. արտակարգ պայմաններում այս թիվը կարող է երկարացվել: Վերջին ժամանակներս տարվում է քաղաքականություն, որը պետք է նպաստի պահեստայինների ծառայության թեթևացմանը. պահեստազորայինները, որոնք իրենց ծառայությունը անցկացրել են մարտական գումարտակներում, կարող են «թոշակի» գնալ 45 տարին լրանալուն պես: Շտապ ծառայության ավարտից հետո այն մարդիկ, որոնք կարևորվում են Ցահալի համար, կարող են բանակում մնալ պայմանագրային հիմունքներով: Նրանցից են կազմավորվում Ցահալի վարչական կադրերը: Սպայական և ամառային կուրսերի, ինչպես նաև հատուկ ռազմատեխնիկական դպրոցների շրջանավարտները պարտավոր են պայմանագրով ծառայել որոշակի (հիմնականում եռամյա) շրջան:

Կանանց ծառայությունը հանդիսանում է Իսրայելի պաշտպանության բանակի յուրահատկությունը, որը թույլ է տալիս մեծ քանակով տղամարդկանց ազատել շարքային ծառայությունից և դրանով փոխհատուցել Իսրայելին թշնամորեն տրամադրված արաբական երկրների բանակների թվային գերակշռությունը: Կանայք ներգրավված են կապում, էլեկտրոնային սարքավորումների մատուցման, պարաշուտների ստեղծման, ինստրուկտորական և վարչական պաշտոններում: Կանայք ծառայում են բոլոր տեսակի ռազմական բաժանմունքներում և նրանցից շատերը կրում են սպայական կոչումներ և զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ:
Պարտադիր զինվորական ծառայությունը տարածվում է Իսրայելի հրեա և դրուզ քաղաքացիների վրա, մուսուլման և քրիստոնյա քաղաքացիները (արաբներ և բեդուիններ) կարող են ռազմական ծառայության մտնել որպես կամավորներ: Հատկապես խրախուսվում է բեդուինների կամավոր ծառայությունը, որոնց հետախուզական որակները օգտագործվում է պետության սահմանների և ռազմական օբյեկտների պաշտպանության համար: Դրուզների թիվը իրական և շտապ ծառայությունում բավականին մեծ է` համեմատած դրուզական համայնքի քանակի հետ: Ռազմական ծառայությունից ազատվում են յեշիվ սովորողները, որոնք իրենց ամբողջովին նվիրել են կրոնական պարապունքներին, ինչպես նաև կրոնական ընտանիքներից աղջիկները (ըստ ցանկության):

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորական կոչումները:
Զինվորական: տուրայ - շարքային, տուրայ ռիշոն - ե‎ֆրեյտոր, ռավ - տուրայ - ավագ եֆրեյտոր, ռավ տուրայ ռիշոն - կրտսեր սերժանտ, սամմալ - սերժանտ, սամմալ ռիշոն - ավագ սերժանտ, ռավ սամմալ - ավագ, ռավ սամմալ ռիշոն - ենթասպա:
Սպայական: մեմալե մակոմ կացին - սուբլեյտենանտ, սեգեն միշնե - կրտսեր լեյտենանտ, սեգեն - լեյտենանտ, սեռեն - կապիտան, ռավ սեռեն - մայոր, սգան - ալլու‎ֆ - փոխգնդապետ, ալլու‎ֆ միշնե - գնդապետ, թաթ - ալլուֆ - բրիգադի գեներալ, ալլու‎ֆ - գեներալ մայոր, ռավ ալլուֆ - գեներալ լեյտենանտ (բանակի գեներալ): Այս կոչումը ունի միայն Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ղեկավարը:
Բանակի կառավարումը: Իսրայելի պաշտպանության բանակը ենթարկվում է Իսրայելի կառավարությանը` ի դեմս պաշտպանության բանակի: Պաշտպանության նախարարությունը պատասխանատվություն է կրում երկարատև պաշտպանական քաղաքականության և ռազմավարական պլանավորման համար, որը մշակվում է պաշտպանության գործերով հատուկ նախարարական կոմիտեի կողմից և հետևում է ռազմամթերքի արտադրությանը և գնումներին: Նախարարությունը տնօրինում է երկրի ամենամեծ գերատեսչական բյուջեն:
Ռազմական ուժերի օպերատիվ ղեկավարումը գտնվում է գլխավոր շտաբի տնօրինության տակ` ի դեմս գլխավոր շտաբի ղեկավարի, որը նշանակվում է պաշտպանության նախարարի կողմից նախարարների կաբինետի համաձայնությամբ 3 տարի ժամկետով (4-րդ տարի երկարաձգելու հնարավորությամբ): Գլխավոր շտաբը կազմված է 6 գլխավոր վարչություններից` գլխավոր օպերատիվ ղեկավարում, գլխավոր հետախուզական ղեկավարում, կադրերի գլխավոր ղեկավարում` պատասխանատու անձնակազմի պատրաստման, պլանավորման և մոբիլիզացիայի համար, տեխնոլոգիայի և մատակարարման ղեկավարում, հետազոտությունների և զինամթերքի արտադրման գլխավոր ղեկավարում, պլանավորման գլխավոր ղեկավարում: Ցահալի գլխավոր շտաբի կառուցվածքի մեջ է մտնում նաև ռազմական պատրաստման և հատուկ օպերացիաների ստորաբաժանումը: Զինվորների և սպաների հոգևոր կարիքների հոգածությունը իրականացնում է Իսրայելի պաշտպանության բանակի ռավինությունը: Իսրայելական բանակում արգելված է շաբաթի խախտումը և պահպանվում են կաշրուտի օրենքները:
Օպերատիվ առումով զինված ուժերը ստորաբաժանվում են 3 տարածքային շրջանների` հյուսիսային, կենտրոնական և հարավային, իսկ զորքերի տեսակից` ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի:
Համազգային բանակ: Իսրայելական բանակը ունի համեմատաբար փոքր թվով կադրային զինծառայողներ և կազմված է գերազանցապես շտապ ծառայության զինծառայողներից և պահեստազորից (կադրային զինծառայողների թիվը մեծ է ՌՄՈՒ-ում և ՌԾՈՒ-ում): Այդ պատճառով Իսրայելի ռազմական ուժերը, ի տարբերություն ուրիշ բանակների մեծամասնության, իրենցից չեն ներկայացվում ներփակված արհեստավարժ միավորում, այլ բառի բուն իմաստով հանդիսանում է համազգային բանակ: Դրա արդյունքում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հետաքրքրված է երկրի բնակչության արհեստավարժության և համակրթվածության մակարդակի բարձրացմամբ: Զորացրվածները ստանում են բանակային տեխնիկական դպրոցներում գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են ներկայիս ռազմական գործում: Հատուկ կրթական ծրագրերը ուղղված են հրեական պատմության, աշխարհագրության, հնեաբանության ուսումնասիրմանը զինվորների կողմից: Բացի այդ, բանակը հոգում է այն մասին, որ նոր հայրենադարձները և զորակոչիկները, որոնց կրթությունը կիսատ է մնացել, լավ տիրապետեն կարդալու և գրելու հմտություններին. բանակը հատուկ պատրաստված է աղջիկ-ինստրուկտորների համար, որպեսզի նրանք վերացնեն անհավասարությունը կրթության ոլորտում:
Ցահալում գոյություն ունեն ծառայության մի շարք ծրագրեր, այդ թվում`
Յեշիվոտ հա-հասեդեռ` շտապ ծառայության հատուկ տեսակ, որի ընթացքում ծառայությունը համատեղում են Յեշիվում կրթության հետ: Այս ծառայությունը նախատեսված է միջնակարգ դպրոց-յեշիվների սովորողների համար, որոնք զորակոչված են Ցահալ. այդպիսի ծառայության տևողությունը 4 տարի է, այդ թվում 16 ամիս մարտական ծառայություն, իսկ մնացած ժամանակը գնում է Յեշիվում սովորելուն: 2005թ.-ի օգոստոսին այդ ծրագրով Ցահալում ծառայող զինվորների և սպաների թիվը հասավ 6000 մարդու, նրանցից 88%-ը մարտական գումարտակներում:
Նահալը հատուկ մշտական ստորաբաժանում է, որում ռազմական ծառայությունը համատեղվում է նոր բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքների հետ: Նահալի հենակետերը գտնվում են սահմանների մոտ և կիբուցներում: Երբ նահալի կողմից ստեղծված բնակավայրը տնտեսապես ամրանում է, բանակը այն փոխանցում է քաղաքացիական իշխանություններին: Ծառայության ավարտից հետո Նահալի զինվորները կարող են մնալ նրա կազմում և ապրեն իրենց կողմից ստեղծված բնակավայրում: Կանանց համար ծառայության ժամկետը 23 ամիս է, տղամարդկանց համար` 40 ամիս: Նահալի ստորաբաժանումների մարտիկները ստեղծել են տասնյակ նոր բնակավայրեր երկրի ծայրամասային շրջաններում:
Նախաբանակային հասարակական ծառայությունը (շնատ շերուտ` բառացիորեն ծառայության մեկ տարի) դա շտապ ծառայության հետաձգում է մեկ տարով աղջիկների և տղաների համար, որոնք հասարակական աշխատանք են կատարում երիտասարդական շարժումներից մեկում կամ զբաղվում են ընդունված և օգտակար ուրիշ հասարակական գործունեությամբ:
Նախառազմական պատրաստական կուրսերը դա հետաձգումն է շտապ ծառայությունից մինչև մեկ տարի երկարությամբ` աշխարհիկ և կրոնական պատրաստման կուրսերի ուսուցման շրջանակներում:
Իսրայելի պաշտպանության բանակի տնօրինության տակ են գտնվում Գադնա կոչվող 100-ավոր ակումբներ (գդուդեյ նոառ - երիտասարդական գումարտակներ), որոնցում նախազորակոչային տարիքի երիտասարդությունը անցնում է համընդհանուր կրթական և ռազմական պատրաստվածություն: Կազմակերպության բազմաթիվ մասնակիցներ անցնում են օդաչուների, նավաստիների, դեսանտավորների նախնական պատրաստության հատուկ կուրսեր:
Իսրայելի պաշտպանության բանակի թվաքանակը և զինվածությունը: Իսրայելում պաշտպանության բնույթի տեղեկությունները հրապարակման ենթակա չեն: Տեղեկությունները հիմնված են հիմնականում արտասահմանյան հեղինակավոր աղբյուրների, ինչպես նաև իսրայելական հետազոտողների գնահատականների հիման վրա: Իսրայելական զինված ուժերի թվաքանակը լիակատար մոբիլիզացիայի ժամանակ (չհաշված տարածքային պաշտպանական ստորաբաժանումները, քաղաքացիական պաշտպանության ջոկատները, սահմանային և ափամերձ պաշտպանությունը ) գնահատվում է 631.000 մարդ: Իրական ծառայության մեջ է գտնվում մոտավորապես 186.000 մարդ:
Իսրայելի պաշտպանության բանակի շտապ ծառայության զինվորների և սպաների թվաքանակը`
Տարի (Մշտական բանակի թվաքանակը) 1994 (177.5), 1996 (187.0), 1998 (186.5), 2000 (186.5), 2002 (186.5)

Շտապ ծառայության զինվորների և սպաների թվաքանակի համեմատությունը ցույց է տալիս, որ եգիպտական բանակը (450.000 մարդ) գերազանցում է իսրայելական բանակին 2.4 անգամ, իսկ սիրիականը (289000 մարդ)` 1.5 անգամ: Գերազանցությունը որոշակիորեն բացատրվում է նրանով, որ պահեստազորայինների թիվը իսրայելական բանակում (445.000 մարդ) գերազանցում է պահեստազորայինների քանակին եգիպտական (254000) և սիրիական (132000) բանակներում միասին վերցված: Հորդանանի (շտապ ծառայության 101000 զինվոր և սպա) և Լիբանանի զորքեը (61000) զիջում են իրենց թվաքանակով Իսրայելի պաշտպանության բանակին:
Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների և սպաների թվաքանակի բաշխումը ըստ բանակի ստորաբաժանումների 2002թ.-ին`
Ցամաքային զորքեր` Մշտական բանակ (141000), Պահեստազոր (380000), Ընդհանուր (521000).
Ռազմաօդային ուժեր`Մշտական բանակ (36000), Պահեստազոր (55000), Ընդհանուր (91000).
Ռազմածովային ուժեր`Մշտական բանակ (9500), Պահեստազոր (10000), Ընդհանուր (19500).
Ցահալի բոլոր զինվորները և սպաները` Մշտական բանակ (186500), Պահեստազոր (445000), Ընդհանուր (631500).
Սահմանային զորքեր (7650).

Ցամաքային ուժեր: 2002թ.-ի գնահատականներով լիակատար մոբիլիզացիայի դեպքում իսրայելական ռազմական ուժերը հաշվում են շուրջ 521.000 մարդ (իրական ծառայության մեջ են 141000 մարդ և 380000` պահեստազոր): Այն կազմված է 16 դիվիզիաներից (այդ թվում 12 զրահատանկային), ինչպես նաև 76 բրիգադ:
Ցահալի տնօրինության տակ են գտնվում 3930 (այլ տվյալներով 3700) տանկեր, ավելին քան Իսրայելին սահմանակից որևէ երկրում (Սիրիան ունի մինչև 3700, Եգիպտոսը` մոտ 3000, Հորդանանը` 970, Լիբանանը` 280), որոնց մեծամասնությունը (շուրջ 1400) իսրայելական արտադրության I, II, III, IV մոդելների «Մերկավա» տանկեր են: Իսրայելը ունի 8040 (այլ տվյալներով 7710) զրահատրանսպորտներ և զրահամեքենաներ` մեծամասամբ ամերիկյան արտադրության, ավելին քան նրան սահմանակից որևէ երկիր: Հրետանաին ուժերը հաշվում են շուրջ 1350` մեծամասամբ ինքնագնաց:
Ռազմաօդային ուժեր: 2002թ.-ին ռազմաօդային ուժերում ծառայում էր մոտ 36000 մարդ (մոբիլիզացիայի ժամանակ նրանց թիվը կարող է հասնել 91000-ի): Իսրայելի ռազմաօդային ուժերը տարբեր հաշվարկներով ունեն մինչև 800 ռազմական ինքնաթիռներ, դրանցից 628-ը ծառայության մեջ են, իսկ 172-ը օպերատիվ պահպանման մեջ: Բացի ռազմական ինքնաթիռներից իսրայելական ռազմաօդային ուժերը ունեն 57 (այլ տվյալներով 79) «Բոյինգ-707», C-130H «Հերկուլես», «Արավա» տրանսպորտային ինքնաթիռներ, ինչպես նաև 6 լիցքավորող ինքնաթիռներ, 138 ուսումնական ինքնաթիռներ, 22 կապի ինքնաթիռներ, ինչպես նաև էլեկտրոնային հետախուզության և պատրուլային ինքնաթիռներ: Ռազմաօդային ուժերը ունեն նաև AH-64A «Ապաչի», AH-1G/E/F/S «Կոբրա» և 500MD «Դե‎‎ֆենդեր» ռազմական ուղղաթիռներ, ինչպես նաև տարբեր տրանսպորտային ուղղաթիռներ:

Ռազմածովային ուժեր: Իսրայելի ռազմածովային ուժերը երկար ժամանակ մնում էին զորքերի ամենավատ զարգացած տեսակը: Սակայն 1973թ.-ի աննախադեպ հաջողություններից հետո (թշնամու 19 ոչնչացված նավեր` առանց իսրայելական կողմի կորուստների) սկսվեց արագ զարգացման շրջան և այժմ իսրայելական ռազմածովային ուժերը ոչ միայն համարվում են աշխարհում ամենաօպերատիվներից մեկը, այլ նաև գերիշխող ծովային ուժ են արևելյան միջերկրածովյան շրջանում: Ռազմածովային ուժերում ծառայում է մոտ 9500 մարդ, որը մոբիլիզացիայի դեպքում կարող է հասնել 19500 մարդ: Իսրայելական ռազմական նավատորմը 2002 թ.-ի տվյալներով ունի 6 սուզանավ, 15 (այլ տվյալներով 20) «Էյլաթ» տիպի հետախուզական սուզանավ և «Խեց», «Ալիյա» և «Ռեշե‎ֆ» տիպի հրթիռային մոտորանավակներ, ինչպես նաև 33 պահակային մոտորանավակներ:
Ատոմային պոտենցիալը: Արաբական երկրների կողմից ազգային անվտանգությանը սպառնացող մշտական վտանգը Իսրայելին ստիպում է երկրում պահել հսկայական ռազմական ուժեր` համալրված զինված պայքարի ժամանակակից միջոցներով` գումարած դրան նաև մասսայական ոչնչացման զենք` չնայած Իսրայելը երբեք բացեիբաց չի իրականացրել ատոմային փորձարկումներ: Համաձայն ունեցած տեղեկությունների` Իսրայելը այժմ զբաղեցնում է 6-րդ տեղը աշխարհում ատոմային տերությունների շարքում` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Անգլիայից, Ֆրանսիայից և Չինաստանից հետո: Իսրայելի ատոմային ծրագիրը սկսվել էր դեռևս 1950-ական թվականներին: Նրա ստեղծման ջատագովներից էին Բեն Հուրիոնը և Պերեսը: Ատոմային ծրագրի գիտական ապահովումը իրականացվում էր Վայցմանի անվան գիտահետազոտական ինստիտուտի մի շարք գիտնականների կողմից: 1952թ.-ին պաշտպանության նախարարության ղեկավարության ներքո ստեղծվեց ատոմային էներգիայի հանձնաժողով` Բերգմանի գլխավորությամբ: 1956թ.-ին Իսրայելը Ֆրանսիայի հետ կնքեց գաղտնի համաձայնագիր պլուտոնային ատոմային ռեակտոր կառուցելու համար: Ռեակտորը սկսեցին կառուցել Դիմոնի մոտ գտնվող Նեգև անապատի առանձնացված մի անկյունում: Ճառագայթված հումքի վերամշակման սարքավորումը ստեղծվեց 1960թ.-ին, իսկ 26 մեգաբայթ հզորությամբ ռեակտորը գործի դրվեց 1963թ.-ին (այժմ ռեակտորի հզորությունը հասնում է150 մեգաբայթի և մասնագետների գնահատականներով թույլ է տալիս ստանալ ռազմական պլուտոն այն քանակով, որը անհրաժեշտ կլինի տարեկան միջին հզորության 10 ռումբ արտադրելու համար): 1963թ.-ից սկսած Իսրայելում ստեղծվում են հրթիռային բալիստիկ համակարգեր, որոնք ի վիճակի են տանել ատոմային մարտագլխիկները: Դեռևս 1989թ.-ին հաջող փորձարկում անցավ «Յերիխո 2Բ» բալիստիկ հրթիռը 1500 կմ հեռահարության հնարավորությամբ, որն ի վիճակի էր հասնել Լիբանան և Իրան: Իսրայելի զինված ուժերը ունեն նաև ատոմային զենք տեղափոխելու օդային միջոցներ (այդ թվում F-16, F-4E Fantom և A-4N SKY HOK ամերիկյան արտադրության ինքնաթիռներ): Իսրայելը մերձավոր արևելքի միակ տերությունն է, որը ըստ հավանականության ունի երկրային, ծովային և օդային ատոմային համակարգեր
Իսրայելի ռազմական ծախսերը: 2002թ.-ին Իսրայելի ռազմական ծախսերը կազմեցին 9.84 միլիարդ դոլար (1984թ.` 4.3 միլիարդ դոլար): Իսրայելի պաշտպանունակության պահպանմանը մեծ ներդրում է կատարում ԱՄՆ-ն: Առաջին անգամ Իսրայելը անհատույց ռազմական օգնություն ստացավ ԱՄՆ-ից 1974թ.-ին (1.5 միլիարդ դոլար): 1974-2002թթ.-ին Իսրայելը ԱՄՆ-ից անհատույց ստացել է 41.06 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: Դրա հետ մեկտեղ, ռազմական օգնության միջոցները Իսրայելը պարտավոր է ծախսել ԱՄՆ-ում` նրանից գնելով ռազմական տեխնիկա, սարքավորումներ և այլն, ինչը կանգնեցնում է հենց Իսրայելում ռազմական արդյունաբերության հիմնարկների զարգացումը:

Բանակը և քաղաքական իսլամը Մերձավոր Արևելքում. Հայկ Կարապետյան.
vardan22

Սկսած 1970-ական թթ. մերձավորարևելյան տարածաշրջանում ռազմա-քաղաքացիական հարաբերությունների և քաղաքական իշխանության համար բնութագրական էր որոշակի կայունությունը: Այս տեսակետից իրավիճակը զգալիորեն տարբերվում էր 1950-60-ական թթ.-ի ռազմական հեղաշրջումների ժամանակաշրջանից: Պետությունը ուժեղացնում էր հասարակության վրա վերահսկողությունը` օգտագործելով ազդեցության ամենատարբեր միջոցները: 1970-ական թթ.-ի վերջում և 1980-ական թթ.-ին արաբական աշխարհում ձևավորվեցին ճգնաժամային երևույթներ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում: Մերձավոր Արևելքի արաբա-մուսուլմանական երկրների ներքին կյանքում էլ ավելի սրվեցին էթնիկական, բողոքական և այլ բնույթի հակասությունները, ինչպես նաև դեզինտեգրացիոն պրոցեսները: 1980-ական թթ.-ին միջարաբական հարաբերություններում սկսեցին գերակշռել կենտրոնախույս միտումները: Այսպիսի իրավիճակն առաջացավ հիմնականում մի շարք ներքին գործոնների ազդեցությամբ. դրանք էին իսլամական հեղափոխությունն Իրանում, Իրաքի կողմից հրահրված պատերազմն Իրանի դեմ, տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքական ակտիվացումը, որին աջակցող հանգամանքներից էր ԱՄՆ-ի համար Իսրայելի միակողմանի հենք լինելը և ռազմաքաղաքական աջակցությունը արաբական երկրների հետ կոնֆլիկտում: Գլոբալիզացիայի գործընթացը և դրա հետ կապված ժողովրդավարացումը և բարեփոխումները, որոնց հիմնական վեկտորը առաջվա պես սահմանվում էր Արևմուտքի կողմից, արաբական հասարակության կողմից շատ հաճախ մեկնաբանվում էին որպես փորձ արևմտյան երկրների` առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից, վերաձևել Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզը և այնտեղ հաստատել իրենց գերիշխանությունը:
Այսօր «Ավտորիտարիզմի վակուումի» պայմաններում տարածաշրջանում ռազմա-քաղաքական բալանսի վերացման իրական վտանգ է ստեղծվում: Առաջին հերթին դա բացատրվում է իշխանության փոփոխության համար սրվող պայքարով, արաբա-իսրայելական կոնֆլիկտի չկարգավորված լինելու հետ կապված լարվածությամբ, իրաքյան հարցի չլուծված լինելու հանգամանքով, իսլամիստների կողմից բանակ ներխուժելու փորձերով, նշված գործընթացներում տարածաշրջանի արագացված տեմպերով ժողովրդավարացման պատրվակով ԱՄՆ-ի մշտական միջամտությամբ: 20-րդ դարի վերջին քառորդում և 21-րդ դարի սկզբում բանակը մեկ անգամ չէ, որ միջամտել է մերձավորարևելյան երկրների քաղաքական կյանքին: Եվ այսօր Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրների հասարակական գիտակցության մեջ բանակն ընկալվում է որպես երկրի ինքնիշխանության և անվտանգության պահպանման հիմնական երաշխավոր: Ընդ որում բանակի ներքաղաքական դերը բազմաթիվ մերձավորարևելյան երկրներում միանման չէ և առաջին հերթին սահմանվում է այս կամ այն երկրում քաղաքական ռեժիմի բնույթով:
Արաբական երկրների զինված ուժերը, որպես կանոն, իրականացնում էին երկակի ֆունկցիա: Բանակն իրականացնում էր պետության տարածքային ամբողջականության, արտաքին վտանգներից նրա անկախության պաշտպանությունը: Բանակի դերը պակաս կարևոր չէր նաև ռեժիմի կայունության պահպանման և այն արտաքին վտանգներից և ընդդիմությունից պաշտպանելու հարցում: Արդյունքում իշխանությունն արաբական երկրներում հայտնվում է երկակի վիճակում: Մի կողմից արաբական առաջնորդներն ստիպված էին ստանալ զինվորականների աջակցությունը, իսկ մյուս կողմից բանակի նկատմամբ քաղաքական հսկողության ուժեղացումը շատ հաճախ իրականացվում էր զինված ուժերի արդյունավետության որոշակի անկման հաշվին: Արաբական երկրների առաջնորդներին, շատ հազվադեպ բացառություններով, հաջողվում էր միաժամանակ ապահովել իշխանության կայունությունը և պետության ներքին անվտանգությունը: Միաժամանակ Մերձավոր Արևելքի երկրների զինված ուժերը բախվում էին լուրջ խնդիրների հետ իրենց պետությունների ազգային անվտանգության ապահովման հարցում: Այս տիպի վերջին օրինակներից էր Իսրայելի հետ հուլիս-օգոստոս ամիսներին մղված պատերազմի ժամանակ լիբանանյան բանակի չմասնակցելը: Լիբանանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանում էր ոչ թե կանոնավոր բանակը, այլ լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցությունը:
Իրոք, վերջերս ավելի ու ավելի համառ են դառնում այսպես կոչված ռադիկալ, քաղաքական իսլամի ներկայացուցիչների պահանջները օրինականացնել իրենց մասնակցությունը արաբական երկրների քաղաքական կյանքում: Իսլամական շարժման որոշ գաղափարախոսներ (եգիպտացի շեյխ Յուսուֆ Քարդաուին, Թունիսի իսլամիստական կուսակցություն) փորձում են հարմարացնել իսլամը դեմոկրատիայի հիմունքներին, ժողովրդավարական դարձնել իսլամը: Սակայն արաբական հասարակության տարբեր բևեռներում խոր կասկածամտությամբ են վերաբերվում այսպես տրամադրված գործիչների անկեղծությանը և զգուշանում են նրանց կողմից իշխանությունը գրավելու դեպքում հետագա հետևանքներից: Պատահական չէ, որ նույնիսկ «աշխարհիկ Թուրքիայում» շատացել են երկխոսությունները բանակի դերի, քաղաքացիական և ռազմական իշխանությունների համագործակցության մասին :
Այսպիսի պայմաններում ռազմա-քաղաքական հարաբերությունների կայունության համար լուրջ սպառնալիք է ռադիկալ տրամադրված իսլամիստների մուտքը բանակ և խմբակայնությունը զինված ուժերում: Տարբեր խմբավորումների առաջացումը` հատկապես զինված ուժերի հիմնական ստորաբաժանումներում, որպես կանոն, անմիջականորեն նախորդում են հեղափոխությանը: Խմբակայնությունը հատուկ վտանգ է դառնում հատկապես այն ժամանակ, երբ սպայական շրջանականերում սկսում են ուժեղանալ ռազմատենչ իսլամական տրամադրությունները: Այսպիսի պայմաններում ստեղծվում է գաղափարական բազա խռովարարների համար, և առաջանում է իշխանությունների դեմ ռազմական գործողությունների հիմք, չնայած խռովությունների մասնակիցների համար մեծ ռիսկի առկայությանը:
Իրականում, զինվորակաները, որպես կանոն, չէին կիսում ռադիկալ իսլամի հայեցակետերը: Դա որոշ չափով բացատրվում էր նրանով, որ դեռևս 1950-60-ական թթ.-ին հեղափոխական սպայականությունը առավել հակված էր աշխարհիկ գաղափարներին: Այլ խավերի հետ համեմատած սպաները առավել զարգացած էին, ավելի հաճախ էին գնում արտերկիր և հետևաբար ավելի մեծ հնարավորություններ ունեին սոցիալիզմի և սոցիալ-դեմոկրատիայի և նրանց կրողների գաղափարներին ծանոթանալու համար: Բացի այդ արաբական երկրներից շատերում իրականացվող պարբերական կադրային թարմացումները զգալիորեն կրճատում էին սպայական կորպուսում ռադիկալ իսլամի հետևորդների քանակը և ստիպում էին նրանց աշխատանք փնտրել մեկ այլ վայրում: Տարածաշրջանի բոլոր բանակները, բացառությամբ իրանականի, փորձում էին խոչընդոտել իսլամիստների կողմից բանակ մուտք գործելուն: Այս դեպքում սխալները կարող էին շատ թանկ նստել, ինչպես օրինակ եղավ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի դեպքում, որը 1981 թ.-ին սպանվեց իսլամիստների փոքրաքանակ խմբի կողմից զինվորական շքերթի ընթացքում: Թուրքիայում զինվորկանները պաշտպանում էին քեմալիզմի աշխարհիկ գաղափարախոսությունը: Սիրիայում 1980-ականների սկզբում բանակը դաժանորեն ճնշեց իսլամական զինված ընդդիմության ապստամբությունը:
Միաժամանակ բանակը ոչ միշտ էր հանդես գալիս քաղաքականության մեջ աշխարհիկ սկզբունքների կողմից: Այսպես, Պակիստանում Զիյա-ուլ-Հաքիյի իշխանության ժամանակաշրջանում զինված ուժերը դարձան հասարակության «իսլամականացման» հիմնական ուղեկիցները և մեծամասամբ ձևավորվում էին նորեկների կրոնական համոզմունքների հիման վրա: Սակայն այնպիսի երկրներ, ինչպիսիք էին Պակիստանն ու Իրանը, ավելի շուտ բացառություն են կազմում: Միաժամանակ, քաղաքական կարգուկանոնը պահպանելու համար բանակը շատ հաճախ թույլատրում էր հանդարտ իսլամիստների սահմանափակ ակտիվությունը իր իսկ շահերի համար` միաժամանակ պահպանելով նրանց գողծողությունների նկատմամբ լիակատար հսկողություն:
Թուրքիայի զինված ուժերի աշխարհիկ բնույթը դիտվում էր որպես հանրապետական կառուցվածքի կարևորագույն նվաճումներից մեկը: Թուրքիայում բանակը կատարում էր ինքնատիպ ինտեգրացիոն դեր` միավորելով տարբեր շրջանների, ծագման և սոցիալական կարգավիճակի մարդկանց և նրանց վերածելով մեկ ազգի: Թուրքական զինվորականներն այնքան վճռական էին և անհաշտվողական «իսլամիստական հարցում», որ կարողացան ստիպել իսլամական կուսակցության առաջնորդին` վարչապետ Էրբաքանին, քշել իր կողմնակիցներին բանակից: Թուրքական զինվորականները ուշադիր հետևում էին վարչապետ Էրբաքանի կուսակցության ( ներկայումս`Ռեֆահ) փորձերին երկրում հաստատել շարիաթային իշխանություն: «Ռեֆահ»-ի գործունեությունը 3 անգամ ( 1971, 1980 և 1988 ) արգելվել է զինվորականների կողմից կամ նրանց ազդեցությամբ, սակայն այն կրկին վերականգնվել է այլ անվան տակ: Միաժամանակ, բանակը պայքարում էր իր իսկ շարքերում առկա իսլամիստների դեմ: Սակայն 2002 թ.-ին խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության տարած հաղթանակից և վարչապետ Էրդողանի իշխանության գալուց հետո իրավիճակն սկսեց աստիճանաբար փոխվել: Օգտագործելով երկրում գործող դեմոկրատիայի «հատուկ» ձևը` Էրդողանը առանց սահմանադրության և օրենքների որևէ տեսակի խախտման կարողացավ էականորեն թուլացնել զինվորականների ազդեցությունը երկրի քաղաքականության վրա, որը հիմա առաջ է բերում թուրքական գեներալիտետի լուրջ անհանգստությունը:
Մի փոքր այլ կերպ դասավորվեցին բանակի և իսլամիստների հարաբերություննեը Եմենում: ԵԱՀ-ում 1979 թ.-ին նախագահ դարձած փոխգնդապետ Ալի Աբդալլահ Սալեհը զգալիորեն ամրապնդեց ազգային զինված ուժերը, որոնք աստիճանաբար դարձան իշխանության հիմնական հենքը: Ֆունդամենտալ բնույթի «Իսլամական ճակատ» իսլամիստական կազմակերպության աջակցությամբ ձախերի նկատմամբ տարած հաղթանակից հետո զինվորականները հայտնվեցին մի այնպիսի վիճակում, որ իրենք հետագայում ստիպված էին իսլամիստներին ընձեռել ընդարձակ հնարավորություններ իրենց քաղաքական գործունեության համար:
Ձեռնարկելով որոշակի քայլեր շատ իսլամիստների նկատմամբ` նախագահ Ա.Սալեհը, այդուհանդերձ, չի շտապում վերջակետ դնել այս հարցում` խուսափելով իսլամիստական խմբավորումների` ցեղախմբերի առաջնորդների շարքին պատկանող հովանավորների հետ հնարավոր կոնֆլիկտից: Թերևս, բացառություն կարելի է համարել իշխանությունների վճռական և կոշտ գործողությունները 2000 թ.-ին հոկտեմբերին Ադենում ամերիկացի էսմինեցի վրա ահաբեկչական հարձակում կատարելուց հետո: Այդ միջադեպից հետո վակուֆների նախարարությունը սկսեց մզկիթներում նշանակել քարոզիչների` փորձելով սահմանափակել ռադիկալ իսլամիստների քարոզչությունը: Հատկապես հաշվի առնելով, որ հասարակության առավել ակտիվ քաղաքական ուժերը` ցեղերը և բանակը, շահագրգռված են չափավոր իսլամիստներին իրենց կողմը ներգրավվելուն: Դա կարող է հանդիսանալ այն գործոնը, որը կկայունացնի քաղաքական իրավիճակը և որոշակի ժամանակաշրջանում դրական դեր կխաղա զանգվածների` հետամնացության վերացմանն ուղղված մոբիլիզացման համար:
Եգիպտոսում իսլամիստական խմբավորումների հիմնական խնդիրն էր համարվում բանակ ներխուժումը: Մասնակիորեն դրան նպաստում էր այն հանգամանքը, որ կառավարությունն այդ ժամանակաշրջանում սկսեց իրականացնել «իսլամիզացիան վերևից» քաղաքականությունը` փորձելով քաղաքական պրոցեսների շրջանակից դուրս մղել ծայրահեղ իսլամիստներին և միաժամանակ հսկողության տակ վերցնել իսլամական շարժման չափավոր գործիչներին: Կառավարության աչքերում «եղբայրների» հետ մոտեցման տակտիկան արդարացվում էր իշխանությունների կողմից եգիպտական «փողոցները» որոշակի շրջանակների մեջ պահպանելու ձգտումով: Դա առավել կարևոր էր աճող սոցիալական լարվածության պայմաններում, որը կապված էր իրաքյան պատերազմով և պաղեստինյան հարցի լուծված չլինելով: Միաժամանակ կազմակերպության առաջնորդների օրինականության հասնելու բոլոր փորձերը բախվում էին իշխանությունների անփոփոխ մերժմանը: 2004 թ.-ին կազմակերպության առաջնորդի դերը ստանձնեց Մ.Ակիֆը: Նա համարվում էր կազմակերպության առավել պահպանողական առաջնորդներից: Նրա քայլերից ու արտահայտություններից շատերը պարզորոշ կերպով վկայում էին նրա «բարեփոխական ուղղվածության» մասին, իսկ ընտրվելուց անմիջապես հետո Ակիֆը որդեգրեց կառավարության հետ մերձենալու քաղաքականությունը:
Իրենց հերթին իշխանությունները այսպես կոչված ազգային երկխոսության միջոցով ձգտում էին ընդլայնել ռեժիմի սոցիալական հիմքը և միաժամանակ իսլամական ընդդիմության նկատմամբ հաստատել ավելի մեծ վերահսկողություն: Հ.Մուբարաքը և նրա անմիջական մերձավորները հավանաբար հույս ունեին, որ «եղբայրները», տեղեր ստանալով խորհրդարանում, աջակցություն կցուցաբերեն նախագահական ուղղությանը` այդ թվում նաև իշխանության ժառանգականության հարցում: Միաժամանակ եգիպտական ղեկավարությունը, ինչպես և նախկինում, դիտարկում էր «մուսուլման եղբայրներին» որպես իրենց համար գլխավոր քաղաքական մրցակից և զուսպ վերաբերվեց կազմակերպության` քաղաքական կուսակցության վերափոխվելու հեռանկարին:
Ընդհանուր առմամբ, եգիպտական բանակը բավական աննշան դեր է խաղացել իսլամական ծայրահեղականների դեմ պայքարում: 1980-1990-ական թթ.-ին ամբողջ Եգիպտոսով մեկ տարածվեց կրոնական հողի վրա ծնված ահաբեկչական գործողությունների ալիքը: Միայն 1991-1996 թթ.-ին այդ գործողությունների արդյունքում զոհվեց մոտ հազար մարդ: Առավել խոշոր և լայնորեն հայտնի ահաբեկչությունը 1997 թ.-ի նոյեմբերին Լյուքսորում ծայրահեղականների` արտասահմանցի զբոսաշրջիկներին բռնագրավելու փորձն էր: Այդ իրադարձությունների արդյունքում զոհվեց 58 մարդ: Հատկանշական է, որ լյուքսորյան դեպքերի ժամանակ զինվորականների դերը կայանում էր միայն 14 վիրավորներին բանակային փոխադրամիջոցներով դեպի Կահիրե տեղափոխման մեջ: Այսպիսով, բանակի առջև ահաբեկչության դեմ պայքարելու անմիջական խնդիր չէր դրված:
Եգիպտոսի զինված ուժերը գլխավորապես իրականացնում էին պաշտպանական գործառույթներ և կրում էին զսպող ուժի դերակատարությունը: Իշխանությունների կողմից այս հարցի նկատմամբ զգուշավորությունը բացահայտ էր: Ահաբեկչության դեմ պայքարի մեջ բանակի ներգրավվումը կարող էր հանգեցնել բանակի շարքեր իսլամական ծայրահեղականների մուտքին: Անվար Սադաթի սպանության կազմակերպիչների թվում էին եգիպտական բանակի գործող գնդապետ և պահեստազորի գեներալ: Հոսնի Մուբարակի կողմից ձեռնարկված քայլերը, որոնք ուղղված էին իսլամական ծայրահեղականների դեմ պայքարի համար հատուկ ուժեր ստեղծելուն, առանձնակի հաջողությամբ չպսակվեցին: Կարգուկանոնի պաշտպանության տարբեր զորամասերում խառնաշփոթի հետևանքով 1986 թ.-ի փետրվարին այդ ստորաբաժանումներից վտարվեց քսան հազար մարդ, որոնք կասկածվում էին իսլամական ռադիկալ ուժերի հետ ունեցած կապի մեջ: Այս իրադարձությունների ժամանակ ծպտյալ աշխատող բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունը հնարավոր դարձավ միայն հենց վերոհիշյալ ծառայությունների շրջանում տեղի ունեցած դավադրության հետևանքով: Հենց այդ պատճառով Եգիպտոսում ռազմական ստորաբաժանումներ ձևավորելու հիմքում ընկած էր զինվորականներին քաղաքացիական հասարակությունից հեռու պահելու մղումը: Այսկերպ փորձ էր արվում ամեն կերպ խոչընդոտել իսլամիստների մուտքը բանակ:
Միաժամանակ բանակային տպագրության մեջ քայլեր էին ձեռնարկվում իսլամիստական գաղափարախոսությունը և նրա կողմնակիցներին հակաօրինականացնելու համար: Ալժիրում և Եգիպտոսում իսլամիստների գործողությունների մեջ անցկացվում էր ուղիղ համեմատական: Չնայած բանակը անմիջականորեն չէր մասնակցում իսլամիստների կոնֆլիկտին իշխանությունների հետ, մի շարք բարձրաստիճան զինվորական ղեկավարներ կարծում էին, որ իսլամիստների ակտիվացման դեպքում զինված ուժերը կարող էին մասնակցություն ցուցաբերել հակաահաբեկչական գործուղություններում:
Եգիպտոսում և ամբողջ տարածաշրջանում քաղաքական պրոցեսների զարգացումը ազդեցություն ունեցավ իշխանություն-իսլամիստներ-բանակ եռանկյունու ներսում փոխհարաբերությունների վրա: «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչների բավական նշանակալի հաջողությունը 2005 թ.-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների խորհրդարանական ընտրություններում իսլամիստների համար նոր հնարավորություններ ստեղծեց պետության կառավարման համար: «Եղբայրների» օրինականացման դեպքում նրանք կարող են իրական կերպով ազդել օրենսդրության փոփոխության վրա և առաջադրել իրենց թեկնածուին առաջիկա նախագահական ընտրություններում: Դա կարող է էականորեն փոխել ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, մանավանդ իշխանության փոփոխական, թե ժառանգական լինելու հարցի հետ կապված տարաձայնությունների առկայության պայմաններում:
Սիրիայում 1950-60-ական թթ.-ին ակտիվ գործունեություն ծավալած «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը և նրանց հետ կապված իսլամական խմբավորումները ամբողջությամբ ջախջախվեցին 1976-1982 թթ.-ին: Սիրիայի Արաբական Հանրապետությունում նոր նախագահի` Բաշար Ասադի իշխանության անցնելը որոշակի ուղղումներ մտցրեց քաղաքական իսլամի նկատմամբ Սիրիայի նոր քաղաքական ղեկավարության վերաբերմունքի մեջ: Բաշար Ասադը չեղյալ հայտարարեց 1983 թ.-ին ընդունված հրամանագիրը, որն արգելում էր դպրոցականներին և ուսանողուհիներին հիջաբ կրել: 2003թ.հրապարակվեց հրամանագիր, համաձայն որի շտապ ծառայության զինվորականներին թույլատրվում էր աղոթել ռազմական ճամբարներում: Այս քայլը հակասում էր իշխանությունների նախկին պրակտիկային, որոնք ցանկանում էին զինվորականության շրջանակներում վերացնել կրոնական ցանկացած տիպի դրսևորումները: Հաֆեզ Ասադի անունը բանակում երբեք չէր կապակցվում կրոնի հետ: Իսլամի նկատմամբ վերաբերմունքը բանակում սահմանափակվում էր տոների ժամանակ Օմայան մզկիթում նախագահի հետ միասին մի շարք սիրիացի խոշոր ռազմական գործիչների ներկայությամբ:

Սիրիայում քաղաքական իսլամի աճի գործընթացը սիրիական ղեկավարության առջև դնում էր պետական հարցերում իսլամական շարժման ներկայացուցիչների մասնակցության անխուսափելիության հարցը: Վերջին ժամանակներս մի շարք բարձրաստիճան կուսակցական գործիչներ սկսել են կարծել, որ «բաասիստները» պետք է մերձենան իսլամական շարժման հետ, որպեսզի այդպիսով բարձրացնեն իրենց հեղինակությունը սիրիական բնակչության ավելի լայն շրջանակներում, առաջին հերթին երիտասարդության շրջանում: Սիրիացի պատգամավոր Մուհամմադ Հաբաշը կարծում էր, որ իշխանությունները պետք է երկխոսության մեջ մտնեն «չափավոր» իսլամիստների հետ: Նրա գնահատմամբ Արաբական Արևելքում «ժամանակակից իսլամական փողոցի» 80 տոկոսը ավանդական պահպանողականներն են, որոնք չեն ընդունում իսլամից բացի այլ հավատ: 20 տոկոսը «բարեփոխիչներ» են, որոնք կարծում են, որ դեպի Աստված տանող հավատի ճանապարհը միակը չէ: Եվ միայն 1 տոկոս են կազմում «ռադիկալներն ու ծայրահեղականները»:
Որպես կանոն, իշխանությունները ձգտում էին չօգտագործել բանակային զորամասերը իսլամական ծայրահեղականների դեմ պայքարում` զգուշանալով նրանց կողմնակիցների բանակ ներխուժելուց:‎ Կրոնական էքստրեմիզմի պրոֆիլակտիկայի հետ կապված հիմնական աշխատանքը իսլամիստների զինված գործողությունների դեմ հիմնականում պայքարը մղում էին պետական անվտանգության մարմինները և հատուկ զորամասերը: Սակայն արաբական երկրներում քաղաքական իսլամի գաղափարների տարածման և իսլամական շարժումների և կազմակերպությունների աստիճանական օրինականացման պայմաններում, նրանց «չափավոր» հատվածի իշխանության հիմնական կառուցվածքի հիմնական տարր դառնալու հետ մեկտեղ, քաղաքական իսլամի ներկայացուցիչների ներխուժումը բանակի շարքեր ավելի զանգվածային բնույթ կկրի: Չպետք է բացառել, որ ներքին և արտաքին քաղաքականության մի շարք հիմնական հարցերում իսլամական շարժումների և զինվորականների տեսակետները հնարավոր է համընկնեն, ուստի նրանք հանդես կգան միասին: Մերձավոր Արևելքի հիմնական ինստիտուտներում ռադիկալ իսլամի ներկայացուցիչների իշխանության գալու պայմաններում անգլո-ամերիկյան համատեղ զորքերի դուրսբերումը Իրաքից, անկասկած, կհանգեցնի ուժերի նոր դասավորության Մերձավոր Արևելքում:
Այսօր արաբական պետությունների մեծ մասի քաղաքական ասպարեզում հիմնական ուժերը գործող իշխանական համակարգերն են և նրանց ընդդիմադիր իսլամական շարժումները: Ընդ որում, իշխանությունը շատ հաճախ փորձում է իր օրինականությունը ապացուցելու համար հենվել իսլամի գաղափարախոսության վրա: Երկրի քաղաքական գործընթացների վրա միակ իրական ազդեցություն ունեցող աշխարհիկ ուժը` բանակը, որպես պետության և հասարակության յուրահատուկ ինստիտուտ, ստիպված է իրականացնել իր համար բավական անսովոր և անհարմար, այսպես կոչված «ճոճանակի» ֆունկցիա իշխանության և իսլամիստների հարաբերություններում: Այս իրավիճակում տարածաշրջանում կայունության և ներկա ռազմա-քաղաքացիական հարաբերությունների մակարդակի պահպանման համար շատ կարևոր պայման է ազգային զինված ուժերի մոդեռնիզացիան, ինչպես նաև զինվորականների ներգրավվումը բարեփոխումների և ժողովրդավարացման ծրագրերի մեջ, որն էլ կնպաստի գործող արաբական ռեժիմների աստիճանական վերափոխմանը:

Համաս շարժման առաջացման նախադրյալները, նպատակները և կառուցվածքը. Հայկ Կարապետյան.
vardan22

Պաղեստինի ժամանակակից իսլամական շարժումը շատ բաներով է պարտական «Մուսուլման եղբայրներ» միության գործունեությանը, որն իր առաջին կազմակերպություններն այս տարածաշրջանում ստեղծել է դեռևս 20-րդ դարի 40-ական թվականների երկրորդ կեսին: Տարբեր հանգամանքների բերումով, ներառյալ Եգիպտոսի հետ աշխարհագրապես մոտ լինելը, «Մուսուլման եղբայրների» գործունեությունը առավել ակտիվ բնույթ է կրել Ղազայի գոտում, որն էլ բացատրում է այստեղ կրոնական տրամադրությունների առավել հաստատուն առկայությունը, քան Արևմտյան ափին, որտեղ մեծամասամբ գերիշխում էին աշխարհիկ ազգայնականները: Ի տարբերություն քաղաքական գործիչների` մահմեդական առաջնորդները իրենց ուշադրությունը մեծամասամբ կենտրոնացրել էին կրոնական գործունեության վրա` խուսափելով Իսրայելի հետ անիմջական զինված պայքարի մեջ մտնելուց: Ավելին, «Մուսուլման եղբայրները» Պաղեստինում համարում էին, որ իրենց առաջնային խնդիրը պայքարն է ճշմարիտ իսլամական հասարակություն ստեղծելու համար, որը պիտի իրականացվեր աստիճանաբար, բայց և հետևողականորեն դեպի իսլամական բարոյական հիմքերը վերադարձնելու միջոցով: «Մուսուլման եղբայրների» առաջնորդների կարծիքով միայն այդ հիմքի վրա էր հնարավոր պայքար մղել իսլամական պետության ստեղծման համար:
Ղազայի մահմեդական ակտիվիստները խոսում էին «ներքին» ջիհադի մասին` նկատի ունենալով մահմեդական կյանքի` մոռացության մատնված նորմերը, որն էլ նրանց կարծիքով պատճառ դարձավ «պատմական Պաղեստինի» սահմաններում հրեական պետության ստեղծման, իսկ հետագայում նրա կողմից մահմեդականներով բնակեցված տարածքի գրավման: Իսրայելի դեմ «արտաքին ջիհադի» գաղափարը, որն այդ ժամանակ ընկած էր ՊԱԿ-ի գործունեության հիմքում, նրանց կողմից հնարավոր էր համարվում միայն մահմեդականների` շարիաթի հիմնադրույթներին վերադառնալուց հետո:
Ազգայնականների և «Մուսուլման եղբայրների» միջև հակասությունները միայն տեսական ոլորտով չէին սահմանափակվում: Այդ հակասությունները քաղաքական իսլամի հետևորդների անցած պատմական ուղու մի մասն են եղել: 1954թ.-ի հոկտեմբերի 26-ին մուսուլման եղբայրների կողմից Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերի վրա կազմակերպած մահափորձից հետո, ինչպես Եգիպտոսում, այնպես էլ Ղազայի գոտում հետապնդումներ և ճնշումներ են սկսվում կազմակերպության անդամների դեմ: Արդյունքում 60-ականների կեսերին պաղեստինցի իսլամիստները, լինելով փոքրաթիվ և զրկվելով արտաքին աջակցությունից, կորցնում են իրենց ազդեցությունը: Իսլամական շարժման նոր վերելքը Պաղեստինում տեղի է ունենում 20-րդ դարի վերջին քառորդում: Այդ ժամանակաշրջանը բնութագրվում է «իսլամական գործոնի» ազդեցության կտրուկ թռիչքանման աճով Արևելքի պետություների քաղաքական կյանքում: Արաբական ազգայնականության թուլացման պայմաններում այդ գործառույթը իր վրա է վերցնում հասարակական-քաղաքական մի գործընթաց, որն արևմտյան հետազոտողները ընդհանրացված անվանում են «իսլամի վերածնունդ» կամ «իսլամական բում»: Իսլամն սկսեց լուրջ քաղաքական նշանակություն ստանալ, որովհետև եվրոպական տիպի արևմտամետ քաղաքական համակարգերի ստեղծման փորձերը, որպես կանոն, ունենում էին միայն ժամանակավոր հաջողություն, չէին դառնում Արևելքի յուրահատուկ պայմաններին հարմար սոցիալ-քաղաքական զարգացման մոդել: Իսլամական կազմակերպություններն սկսում են սաստկացնել իրենց ազդեցությունը ոչ միայն հավատացյալների կենցաղում, այլև սկսում են ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանի երկրների քաղաքական պայքարում:
1970-80-ականների սահմանագծում տեղի են ունենում այնպիսի կարևոր իրադարձություններ, որոնց ազդեցությունը մինչև օրս շարունակում է անդրադառնալ մահմեդական աշխարհի հասարակական-քաղաքական իրադրության զարգացման վրա: Այս իրադարձություններից բավական է նշել Իրանում 1979թ.-ի իսլամական հեղափոխության արդյունքում շահական վարչակարգի տապալումը, Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի սպանությունը իսլամական ծայրահեղական կազմակերպության անդամների կողմից, շիական ռազմաքաղաքական խմբավորումների առաջացումը Լիբանանում և նրանց կողմից զինված գործողությունների իրականացումը ընդդեմ Իսրայելի 1983-1984թթ.-ին:
Հենց այս տարիներին պաղեստինյան «Մուսուլման եղբայրների» շարքերում սկսեցին տեղի ունենալ կարևոր գործընթացներ: Որոշ տվյալներով 1980-ականների սկզբին միայն Ղազայի հատվածում հաշվվում էին իսլամական շուրջ 8 խմբեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին «Մուսուլման եղբայրների» միության հետ և աչքի էին ընկնում գրեթե նույն գաղափարախոսությամբ: Այս ժամանակաշրջանում սկսեց ամրապնդվել շեյխ Ահմադ Յասինի հեղինակությունն ու ազդեցությունը, որն էլ 1973 թ.-ին ստեղծեց և անձամբ գլխավորեց «Իսլամական միություն» խմբավորումը, որը դարձավ ամենախոշորը «Մուսուլման եղբայրների» կազմակերպությոնների շարքում Ղազայի հատվածում:
Իսլամական շարժումների և կազմակերպությունների ազդեցության տարածմանը օկուպացված Պաղեստինի բնակչության շրջանում որոշակիորեն նպաստեցին նաև Ղազայում և Արևմտյան ափին գործող համալսարանները, որոնք բացվել էին 1967 թ.-ից հետո, ավելի ստույգ`1972-78թթ.-ին: Իսլամական խմբավորումները իրենց լուրջ ազդեցությունն ունեին Նաբլուսի, Հեբրոնի, ինչպես նաև Ղազայի իսլամական համալսարանի ուսանողների շրջանում:
Ամենահետաքրքրականն այս առումով Իսրայելի վերաբերմունքն էր իսլամական խմբավորումների գործունեության ակտիվացման նկատմամբ: 70-80-ականների ընթացքում, ընդհուպ մինչև «ինթիֆադայի սկիզբը», իսրայելական իշխանությունները ոչ միայն չէին խոչընդոտում նրանց գործունեությանը, այլև աջակցում էին նրանց: Բավական է նշել 70-ականներին իսլամական համալսարանների բացման, մզկիթների շինարարության թույլտվությունը Ղազայում և Արևմտյան ափին, ինչպես նաև իսլամական դպրոցների, ակումբների, կենտրոնների բացման թույլտվությունը: 1967-1986 թթ.-ի ընթացքում մզկիթների թիվը Ղազայում կրկնապատկվեց` 77-ից հասնելով 150-ի :
Իսրայելական իշխանությունները չէին թաքցնում իրենց մտադրությունը` «իսլամական արգելապատնեշը» հակադրելու գրավյալ տարածքներում գործող ՊԱԿ-ի աշխարհիկ, ազգայնական կուսակցությունների գործունեությանը, (առաջին հերթին` «Ֆաթհի»), որոնց էլ Իսրայելը համարում էր անվտանգության գլխավոր սպառնալիքը: Հենց այս պատճառով էլ 1979թ.-ին իսրայելական ռազմական իշխանությունները պաշտոնապես ճանաչեցին պաղեստինան «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը` որպես թույլատրված կրոնական կազմակերպություն:
Կարևոր է նշել, որ Իսրայելի այս դիրքորոշումը որոշակիորեն «դրական» արդյունք տվեց: Մասնավորապես, պաղեստինյան «Մուսուլման եղբայրները» երկար ժամանակ դրական չեզոքություն էին պահպանում իսրայելական իշխանական մարմինների հետ հարաբերություններում` շեշտը գլխավորապես դնելով իրենց գործունեության մարդասիրական ոլորտի վրա: Ավելին, 70-80-ականների սահմանագծին Ղազայի և Արևմտյան ափի մի քանի շրջաններում բախումներ տեղի ունեցան «Մուսուլման եղբայրների» հետևորդների և ՊԱԿ-ի կողմնակիցների միջև: Պաղեստինի իսլամական կազմակերպությունների և ՊԱԿ-ի միջև փոխհարաբերություններն ընդհանրապես բարդ բնույթ էին կրում: Այդ կազմակերպությունների մեծամասնությունը համարում էր, որ ՊԱԿ-ի գործողությունները պառակտում են իսլամական ումման, քանի որ նրա ղեկավարությունը առաջնությունը տալիս է ազգային պայքարի խնդիրներին` ի վնաս համապատասխան նպատակների:
Միևնույն ժամանակ Արաֆաթը, որը Բեյրութից հեռանալուց հետո դժվարին կացության մեջ էր հայտնվել, փորձում էր ստանալ տեղի իսլամական կազմակերպությունների աջակցությունը, որոնք նրա համար ավելի մեծ վտանգ էին ներկայացնում, քան նրան ընդդիմադիր աշխարհիկ ազգայնական կազմակերպությունները:

1987թ.-ին գրավյալ տարածքներում սկսեց ձևավորվել նոր քաղաքական իրադրություն, երբ իսրայելական զինվորական իշխանությունները արդեն ի վիճակի չէին իրենց վերահսկողության տակ պահել պաղեստինյան բնակչությանը Արևմտյան ափին և Ղազայի գոտում, իսկ պաղեստինցիներն այլևս չէին ցանկանում պահպանել մինչ այդ առկա իրադրությունը և պատրաստ էին ամենակտրուկ գործողությունների դրա արմատական փոփոխության համար: Այս իրավիճակում չափազանց թույլ և ոչ համազոր էր «Մուսուլման եղբայրների» դիրքորոշումը, որոնք արդեն կանգնած էին գրավյալ տարածքներում ցանկացած տեսակի ազդեցության կորստի սպառնալիքի առաջ: Մյուս կողմից էլ տարբեր ծայրահեղական իսլամական խմբավորումների նկատմամբ սկսված ճնշումները եզակի հնարավորություն էին ստեղծում պաղեստինյան «Մուսուլման եղբայրների» այն անդամների համար, որոնք իրենց ղեկավարության անգործության պայմաններում գիտակցում էին կազմակերպությունում արմատական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը: «Մուսուլման եղբայրների» մեծ մասը գնաց այդ փոփոխություններին` փոխելով ոչ միայն կազմակերպության ոճը, այլև մոտեցումը իր պրակտիկ գործունեության նկատմամբ:
1987թ.-ին դեկտեմբերի 8-ին Ղազայում տեղակայված փախստականների Ջաբալիա ճամբարից ոչ հեռու իսրայելական բեռնատարը բախվեց մարդատար մեքենայի, որում գտնվում էին չորս պաղեստինցի: Չորսն էլ տեղում մահացան: Հաջորդ օրը սկսված բողոքի համընդհանուր ցույցը մի քանի օրվա ընթացքում ընդգրկեց ողջ Ղազան` տարածվելով նաև Արևմտյան ափի գյուղերում ու քաղաքներում: Կատարվածը բողոքի սովորական ալիք չէր: Այն ակնթարթորեն վերածվեց համազգային ապստամբության, որն էլ հենց ցույցերի մասնակիցները անվանեցին «ինթիֆադա»:

1987թ.-ի դեկտեմբերին սկսված առաջին «ինթիֆադան» ազգային-ազատագրական պայքարի ծանրության կենտրոնը գրավյալ տարածքներ վերջնական տեղափոխման օրինաչափ հետևանքն էր: Առաջին օրերին ցուցարարները քարեր էին նետում իսրայելական զինվորների վրա, այրում էին անվադողեր և կոչ էին անում բոլորին անցնել ապստամբների շարքերը: Չնայած ապստամբության տարերային ու զանգվածային բնույթը անակնկալ էր ՊԱԿ-ի «ներքին» և առավել ևս «արտաքին» ղեկավարության համար, առաջինին հաջողվեց ոչ միայն շատ արագ գնահատել ու գիտակցել երևույթի հզորությունը, այլև այսպես կոչված «ազգային կոմիտեների» ստեղծման միջոցով կարճ ժամանակամիջոցում իր վերահսկողության տակ վերցնել և գլխավորել դրա կազմակերպումը: «Ինթիֆադայի» զանգվածայնությունն ու տևականությունը, դրա ընթացքում առաջացած բազմազան` հաճախ ամենաանսպասելի իրավիճակները, անխուսափելիորեն բարձրացնում էին տեղի քաղաքական ղեկավարության դերն ու կարգավիճակը, քանի որ ընթացքում առաջացող խնդիրների վերաբերյալ որոշումները արդեն կայացվում էին տեղում և միայն դրանից հետո հաստատվում Թունիսում` կենտրոնի կողմից :

Բացի այդ, «ինթիֆադան» նպաստավոր պայմաններ ստեղծեց իսլամական կազմակերպությունների գործունեության ակտիվացման համար:
Ահա այսպիսի պայմաններում ստեղծվեց «Համաս» շարժումը` որպես «Մուսուլման եղբայրներ» միության ռազմական թև: Շարժման անվանումը հապավում է, որը բացվում է որպես «Իսլամական դիմադրության շարժում» (Հարաքաթ ալ-մուկավամա ալ-իսլամիյա ): Աղբյուրների մեծամասնությունը շարժման ստեղծման օրն է համարում 1987թ.-ի դեկտեմբերի 14-ը: Շարժման հոգևոր առաջնորդը դարձավ Պաղեստինում մեծ հեղինակություն վայելող շեյխ Ահմադ Յասինը, որը դեռևս 1973թ.-ին հիմնադրված «Իսլամական միություն» կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարն էր, ինչպես նաև Իսլամական կենտրոնի ղեկավարը Ղազայում:
Փաստորեն, «Իսլամական միությունն» էլ դարձավ նորաստեղծ «Համասի» կորիզը: Կարճ ժամանակ անց, «Մուսուլման եղբայրներ» միության ռազմական թևի շրջանակներից դուրս գալով, Համասը դարձավ ինքնուրույն կրոնա-քաղաքական կառույց:


«Համաս» շարժման կառուցվածքը

«Համասի» ստեղծումից անմիջապես հետո շեյխ Ահմադ Յասինը որոշեց ստեղծել շարժման մի քանի առանձին ենթակառուցվածքներ` իշխանությունների կողմից խոցելիությունը նվազեցնելու նպատակով: «Համասն» ունի չորս հիմնական բաժանմունք`
1. «Դավա», որի հիմնական գործառույթն է ենթակառուցվածքի ընդլայնումը, քարոզչության միջոցով նոր անդամների հավաքագրումը, միջոցների ձեռքբերումն ու վերաբաշխումը:
2. Ենթակառուցվածք, որը զբաղվում է ժողովրդական փողոցային ելույթների կազմակերպմամբ և համակարգմամբ:
3. «Աման»` իսրայելական իշխանությունների հետ համագործակցության մեջ կասկածվող անձանց մասին տեղեկատվության հավաքում, անվտանգության հետ կապված խնդիրների համակարգում:
4. «Ալամ»` շարժման գործունեության մասին թռուցիկների և այլ տպագիր միավորների տարածում: Նույն նպատակով գործունեություն ռադիոյում և հեռուստատեսությունում:
Այս բաժանմունքներից յուրաքանչյուրն ունի իր ենթաճյուղերը: «Համասն» ունի նաև մի քանի ռազմականացված խմբեր: Դրանցից է «Ալ-մուջահիդուն ալ-ֆիլաստինիուն» խմբավորումը, ոըը գործողություններ է իրականացնում հիմնականում իսրայելցիների դեմ: Ռազմական ուղղվածություն ունի նաև «Ջիհազ ալ-ամն»-ը (Անվտանգության բաժին): Այն իր կազմում ունի սրբազան պատերազմ վարող և քարոզչությամբ զբաղվող խումբ, որն անվտանգության բաժնի գործադիր մարմինն է և զբաղվում է իսրայելական իշխանությունների հետ համագործակցող անձանց չեզոքացմամբ:
«Համասի» ռազմական թևին են պատկանում «Ազ ադ-Դին ալ-Կասսամի» ջոկատները, որոնք կրում են 30-ականներին հայտնի քաղաքական և կրոնական գործիչ Ազ ադ-Դին ալ-Կասսամի անունը: Այս ջոկատներն զբաղվում են իսրայելցիների առևանգմամբ և սպանությամբ, ռազմական գործողությունների կազմակերպմամբ և այլն:
«Համասի» ղեկավարման հարցում սկզբունքայի դեր ունի քաղբյուրոն: Այն մշակում է շարժման ընդհանուր ռազմավարությունը և սահմանում է ենթաճյուղերից յուրաքանչյուրի գործառույթները ու գործունեության ոլորտը:
Շարժման հոգևորական գործիչները միավորված են «Ռաբիտաթ ուլամա ֆիլաստին» խմբի մեջ, որը զբաղվում է շարժման գործողությունների մեկնաբանությամբ իսլամի տեսանկյունից:
Շարժման ղեկավար օրգանը խորհրդակցական խորհուրդն է` «Մաջլիս աշ-շուրա», որի անդամներն են շարժման առաջատար գործիչները:
«Համասի» նորակոչիկները նախապատրաստվում են ռազմական ճամբարներում, որոնք տարբեր տվյալների համաձայն գտնվում են Սիրիայում և Լիբանանում: Շարժման անդամների կոնկրետ թիվը հայտնի չէ, բայց ըստ իսրայելյան հատուկ ծառայությունների տվյալների, այն հասնում է տասնյակ հազարների :


«Համաս» շարժման գաղափարախոսությունը

Համասն ակնհայտորեն որոշակի հեռավորություն էր պահպանում «Մուսուլման եղբայրներից», որոնք փաստորեն կորցրել էին ժողովրդի աջակցությունը Ղազայի գոտում և Արևմտյան ափում: «Համասը» պայքար սկսեց Պաղեստինի ժողովրդի օրինական ներկայացուցիչը համարվելու համար` վիճարկելով ՊԱԿ-ի նմանատիպ իրավունքը: Պաշտպանելով իր իրավունքը այդ դերի համար` «Համասը» փաստարկում էր դա հետևյալ կարգախոսով, որը շատ տարածված էր «ինթիֆադայի» ժամանակ` «Ղուրան. ահա պաղեստինյան ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչը»: Անջատվելով «Մուսուլման եղբայրներից»` «Համասի» առաջնորդները պիտի ձևակերպեին սեփական գաղափարական առաջնությունները, Պաղեստինի ժողովրդի պայքարի գործելակերպի և ռազմավարության իրենց տարբերակը:
«Համաս» շարժմամն տեսաբանները կտրականապես մերժում էին «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսության գլխավոր սկզբունքը, որը պաղեստինյան հասարակության վերաիսլամացումն էր` որպես իսլամական պետության հիմք: Ավելին, «Համասը» կենտրոնացրեց իր ուշադրությունը իսլամական պետության ստեղծմանը պատմական Պաղեստինի ողջ տարածքում` ներառյալ այն տարածքը, որը ՄԱԿ-ի որոշմամաբ հատկացվել էր Իսրայել պետության ստեղծման համար: Ընդ որում, «Համասի» գաղափարախոսների կարծիքով այս նոր պետական կազմավորումը պիտի դառնար առաջին փուլը պանիսլամական պետության ստեղծման ճանապարհին:
«Համասի» առաջնորդների դիրքորոշումը կենտրոնացված է Իսրայելի գոյության իրավունքի ժխտման վրա, որը հիմնավորվում է նրանով, որ Պաղեստինը սուրբ հող է, իսկ կրոնա-իրավական տեսանկյունից` վակֆ, և այդ իսկ պատճառով ցանկացած տեսակի զիջումները Պաղեստինի տարածքի վերաբերյալ անթույլատրելի են և անօրինական:
Այս բոլոր դրույթները իրենց փաստացի արձանագրումը գտան «Համաս» շարժման կանոնադրությունում, որը հրապարակվեց 1988թ.-ի օգոստոսին և կրում էր «Իսլամական խարտիա» անվանումը: Կանոնադրությունը բաղկացած էր 36 հոդվածից: Այդ ծրագրային փաստաթղթի բովանդակությունը ամփոփ ներկայացվում է «Համասի» կարգախոսում` «Ալլահը մեր նպատակն է, մարգարեն` օրինակը, Ղուրանը` սահմանադրությունը, ջիհադը` ուղին, իսկ հանուն Ալլահի մահը` բարձրագույն ձգտում»: Նպատակների և խնդիրների նման ձևակերպումը բացառում է պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորումը, քանի որ դա հակասում է շարժման հիմնարար սկզբունքներից մեկին` ջիհադին:
Ուշագրավ է «Համաս» շարժման վերաբերմունքը ՊԱԿ-ի և պաղեստինյան ազգայնականության հանդեպ ընդհանրապես: «Համասի» առաջնորդները արաբական ազգայնականությունը, այդ թվում նաև պաղեստինյանը, համարում են իսլամական դավանաբանության մի մաս և դրանով էլ պայմանավորում են նրա ոչ առաջատար բնույթը` իսլամական շարժման համեմատությամբ:
Այնուամենայնիվ, «Համասը» երբեք չի բացառել «պաղեստինյան» աշխարհիկ ազգայնականների հետ համագործակցության հնարավորությունը: «Համասի» առաջին հայտարարության մեջ ասվում էր, որ «հայրենասիրությունը կրոնական համոզմունքի անբաժանելի տարր է… ՊԱԿ-ը «Համասին» ամենամոտ շարժումն է… մեր հայրենիքը մեկն է և թշնամին նույնպես»: Առաջին ինթիֆադայի ընթացքում «Համասի» և ՊԱԿ-ի միջև շփումերը իրականացվում էին Արաֆաթի անձնական ներկայացուցիչ և «Ֆաթհի» ռազմական առաջնորդ Խալիլ ալ-Վազիրի միջոցով: Սակայն 1988թ.-ի ապրիլին, երբ իսրայելցիները Թունիսում սպանեցին նրան, հարաբերություները Համասի հետ անկում ապրեցին:
Այսպիսով, «Համասն» իր ստեղծման պահից ի վեր մրցակցության մեջ մտավ պաղեստինյան աշխարհիկ խմբավորումների հետ` վիճարկելով նրանց առաջնությունը ազգի շահերի ներկայացուցիչը լինելու հարցում: «Ինթիֆադան» պարարտ հող հանդիսացավ նորաստեղծ «Համասի» համար, որն իր հետևողական կեցվածքի շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ մեծ թվով համակիրներ ու հետևորդներ ձեռք բերել պաղեստինցիների , հատկապես` առավել կարիքավորների` Ղազայի գոտում տեղակայված փախստականների ճամբարների շրջաններում: «Համասի» հաջողությանը նպաստեց նաև գրավյալ տարածքներում բնակչության մեջ առկա հուսահատության ու անելանելիության տրամադրությունը, որը կապված էր մի կողմից արմատացած ստատուս քվոյով, մյուս կողմից էլ այդ շրջանում իսրայելական վարչակարգի դեմ պայքարի առավել գործուն միջոցներ առաջարկելու ՊԱԿ-ի անկարողությամբ, որի հետևանքով էլ ժողովրդի համակրանքը իսլամիստների կողմն էր, հատկապես «Համաս» շարժման, որն առավել արմատական էր և դրանով իսկ ավելի կենսունակ:

Պետական խորհրդանիշերը որպես առաջընթացի երաշխիք.
vardan22
Աշխարհում յուրաքանչյուր պետություն ունի իր պետական խորհրդանիշերը` դրոշը, զինանշանը, հիմնը և յուրաքանչյուր երկրի այդ խորհրդանիշը յուրովի է իր տեսակի մեջ: Յուրաքանչյուր երկիր ձգտում է դրանց մեջ ներդնել իր ազգային առանձնահատկությունը բնորոշող մասնիկներ, որոնք էլ բազմազան գունային գամմայի համադրությամբ յուրատեսակ խորհրդանիշ են դառնում: Շատ դեպքերում դրոշների վրա պատկերվում են բույսեր, կենդանիներ և նույնիսկ տարատեսակ զենքի տեսակներ: Իհարկե, այդ ամենը պատահական չի արվում և նպատակ է հետապնդում հերթական անգամ պետական խորհրդանիշերը դարձնել վառ ընդգծված ազգային, սակայն որոնց կարելի է համադրել նաև համամարդկայինը:
Կովկասյան երեք հանրապետությունները նույնպես անկախացումից հետո գնացին իրենց առաջին հանրապետությունների դրոշները իրենց նորանկախ պետության խորհրդանիշը դարձնելու ճանապարհով: Դա գուցե առաջին հերթին նպատակ էր հետապնդում ժողովրդի մեջ վերածնել նախկինում ևս անկախ պետություն ունենալու գաղափարը, իսկ հետո էլ ձերբազատվել խորհրդային պետական «ճնշող» խորհրդանիշերից:

Պետք է փաստել, որ Ադրբեջանի պարագայում պետական դրոշը, իսկապես, իր մեջ ներառել է ադրբեջանական ժողովրդին բնորոշող բոլոր առանձնահատկությունները: Համաձայն Ադրբեջանի սահմանադրության` Ադրբեջանի դրոշի կապույտ գույնը հանդիսանում է թյուրքական ժողովուրդների ավանդական գույնը: Այսինքն, այս քայլը ի սկզբանե (սկսած 1918 թ.-ից) նպատակ ուներ նախ ցուցադրել ադրբեջանական էթնոսի թյուրքական ծագումը, իսկ հետո էլ այն, որ ադրբեջանցիները իրենց տեղն ու դերը ունեն թյուրքական ժողովուրդների ընտանիքում:
Ադրբեջանի դրոշի կարմիր գույնը հանդիսանում է առաջընթացի գույնը, այսինքն փորձ է արվում ներդնել ունեցածով չբավարարվելու և միշտ առաջ շարժվելու գաղափարը: Դրոշի մեջ առաջընթացի գաղափարը ներդնելը ինքնին հեռահար նպատակներ հետապնդող քայլ էր:
Ադրբեջանական դրոշի կանաչ գույնը իսլամի գույնն է: Պետք է նկատել, որ կանաչ գույնը առկա է գրեթե բոլոր մահմեդական երկրների դրոշների վրա: Այսինքն, ի սկզբանե Ադրբեջանը իրեն տեսնում էր ոչ միայն թյուրքական ընտանիքի, այլ նաև իսլամական ումմայի մեջ: Իսլամի գույնի ներառումը ևս մեկ անգամ փաստում է, որ չնայած Ադրբեջանը աշխարհիկ պետություն է, բայց, այնուամենայնիվ, պետությունը հետամուտ է նաև իսլամական արժեքներին, քանզի կրոնը էթնոսին բնորոշող առանձնահատկություններից է: Ադրբեջանական դրոշի կապույտ և կանաչ գույներով փորձ է արվում Ադրբեջանին դուրս բերել «մեկուսացումից» և դարձնել մեկ ընդհանուրի մի մասնիկը` կապույտի դեպքում բարեկամ ժողովուրդների մասնիկ լինելը, իսկ կանաչի դեպքում` կրոնակից ժողովուրդների:
Կիսալուսինը ևս նշանակում է իսլամական ումմային պատկանելը, իսկ ութաթև աստղը նշանակում է ութ թյուրքական ժողովուրդների ճյուղերը: Սրանք ևս բնորոշում են ադրբեջանցիների` կրոնակիցների և ազգակիցների մասնիկ կազմելու ցանկությունը:
Եվ ինչպես գրում է Մ. Է. Ռասուլզադեն, ադրբեջանական դրոշի երեք գույները բնորոշում են թյուրքական ազգային մշակույթը, ժամանկակաից եվրոպական ժողովրդավարությունը և իսլամական քաղաքակրթությունը:
Թերևս, Ռասուլզադեի բնորոշումը ամենատիպիկն էր` միավորել ազգայինը, կրոնականը և համամարդկայինը:

Անկախացումից հետո Վրաստանը ևս գնաց առաջին հանրապետության պետական խորհրդանիշերը վերականգնելու ճանապարհով:
1995 թ.-ին Վրաստանի խորհրդարանը հաստատեց երկրի զինանշանը և դրոշը: Վրասատնի դրոշի մեկնաբանությունը հնչում էր այսպես. «Վրաստանի պետական և ազգային դրոշը իրենից ներկայացնում է հոնագույն ուղղանկյունաձև կտոր, որի վրա ձողի կողմից վերևի անկյունում սև (վերևից) և սպիտակ (ներքևից) շերտեր են»:
1918 թ.-ին հաստատված պետական դրոշի գույները ևս ունեին իրենց մեկնաբանությունը: Համաձայն կովկասա-իբերական ժողովուրդների` այդ թվում և վրացիների դիցաբանության, աշխարհը կազմված է վերին շերտից, որտեղ բնակվում են աստվածները, թռչունները և գերբնական էակները, միջին շերտից, որտեղ ապրում են մարդիկ, կենդանիները և բույսերը և ստորին շերտից, որն էլ հանդիսանում է մահացածների բնակատեղին: Վրացական դիցաբանության երեք աշխարհներին համապատասխանում են սպիտակ, կարմիր և սև գույները:
Ինչպես պարզ երևում է, վրացական դրոշը իր մեջ ներառել էր զուտ դիցաբանական մեկնաբանություններ, չնայած որ արդեն 337 թ.-ից Վրաստանը պետական կրոն էր ընդունել քրիստոնեությունը և վրացական «հեթանոսական» դրոշը ոչ մի եզր չէր կարող ունենալ քրիստոնեական գաղափարախոսության հետ:
Ինչևէ, հենց սկզբից էլ պարզ էր, որ այդ դրոշը երկար կյանք չէր կարող ունենալ և արդեն 2004 թ.-ին Միխայիլ Սահակաշվիլիի կողմից գլխավորվող «Համազգային շարժման» հաղթանակից հետո այդ իսկ շարժման դրոշը հաստատվեց որպես երկրի ազգային դրոշ: Այն իրենից ներկայացնում է սպիտակ պաստառ հինգ կարմիր` մեկ կենտրոնական մեծ և չորս փոքր անկյունային խաչերով: Մեծ խաչը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին, իսկ չորս փոքր խաչերը` չորս ավետարանիչներին: Դրոշի սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրություն, իմաստություն, իսկ կարմիր գույնը քաջություն, արդարություն և սեր: Հեղինակները վստահեցնում են, որ այդ դրոշը օգտագործվել է դեռևս Դավիթ Շինարարի և Թամար թագուհու օրոք: Վերջին երկուսը Վրաստանի պատմության թերևս ամենահզոր տիրակալներն են եղել և նրանց օրոք օգտագործվող պետական դրոշի վերականգնումը իհարկե հին վրացական հզոր պետականությունը վերականգնելու փորձ է: Բացի այդ Սահակաշվիլիի իշխանությունը դրոշի վրայից դուրս էր բերում դիցաբանական տարրը և դրա փոխարեն մտցնում քրիստոնեական տարրեր` դրանով իսկ վկայելով Վրաստանի` որպես քրիստոնեական պետության լինելու փաստը: Պետք է նկատել, որ ժամանակին Վրաստանը փորձում էր դառնալ Կովկասի քրիստոնյա ժողովուրդների առաջնորդ և հավանաբար մինչև այժմ էլ դեռ չի հրաժարվել իր այդ նկրտումներից:
Քրիստոնեական տարրերի ներառումը ազգային դրոշի մեջ Վրատանի կողմից հավանաբար կոչ էր քրիստոնեական Եվրոպային, որ այսուհետ Վրաստանը ևս փորձելու է դառնալ եվրոպական քաղաքակրթության մի մասնիկը: Եվ ինչքան էլ եվրոպացի քաղաքական գործիչները հայտարարեն, որ Եվրոպան քրիստոնեական ակումբ չէ, այնուամենայնիվ, պարզից էլ պարզ է, որ եվրոպական տիպի ժողովրդավարությունը քրիստոնեական արժեքներից ծնունդ առած գաղափարներ և արժեքներ են:
Բայց, այնուամենայնիվ, պետք է նշել, որ առավոտից երեկո ժողովրդավարության մասին երգեր հորինող Սահակաշվիլու իշխանության կողմից այնքան էլ կոռեկտ քայլ չէր քրիստոնեական խորհրդանիշներ ներառել մի երկրի ազգային դրոշի վրա, որտեղ գործում է կես միլիոնից ավելի հսկայական մահմեդական համայնք: Այդ քայլը իհարկե կարող էր վիրավորել մահմեդականների կրոնական զգացմունքները և նման պարագայում ժողովրադավարության և քաղաքացիների հավասար իրավունքների մասին ոչ մի խոսք գնալ չէր կարող: Բայց, պետք է նկատել, որ Սահակաշվիլիի իշխանությունը շարժվում է ոչ թե երկրի ազգային փոքրամասնություններին գոհացնելու, այլ Դավիթ Շինարարի և Թամար թագուհու ժամանակվա հզոր վրացական պետությունը վերականգնելու ուղղությամբ, ինչը, իրո'ք, գովելի փաստ է:

Հայկական երրորդ հանրապետության ղեկավարությունը ևս անկախացումից հետո գնաց առաջին հանրապետության խորհրդանիշերը վերականգնելու ուղղությամբ: Հետաքրքիր է, թե ի՞նչը դրդեց դաշնակցականներից զզվող հհշ-ական իշխանությանը վերականգնել փաստացիորեն դաշնակցական առաջին հանրապետության խորհրդանիշերը: Հավանաբար այդ ժամանակվա ղեկավարությունը նման բաների մասին մտածելու ժամանակ չուներ և ամեն ինչ արվեց արագ` այդ խնդրից ևս ազատվելու համար:
Ինչևէ, ինչպես վկայակոչում է ՀՀ սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:
Հայկական դրոշի գույները տարբեր շրջանակներում տարբեր կերպ են մեկնաբանվում և շատ հաճախ յուրաքանչյուրը մեկնաբանում է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու այդ պահին: Ինչևէ, ամենաընդունված տարբերակը այն է, որ կարմիր գույնը ազատագրական պայքարում հայ ժողովրդի թափված արյունն է: Այո', իրո'ք, հաշվի առնելով հայ ժողովրդի երկարամյա ազգային-ազատագրական պայքարը` կարմիր գույնը «իրավունք» ուներ հայտնվել Հայաստանի ազգային դրոշի վրա և այստեղ գրեթե ոչմի առարկություն չի կարելի լինել:
Ինչ վերաբերում է կապույտ գույնին, ապա պետք է փաստել, որ ամենաընդունված տարբերակի համաձայն այն Հայաստանի կապույտ երկինքն է: Հայրենակիցնե'ր, ինչպե՞ս հասկանալ Հայաստանի կապույտ երկինքը… ի՞նչ է Չինաստանում, Արգենտինայում կամ քաղաքակրթությունից ետ մնացած Պապուա-Նոր Գվինեայում երկինքը կանա՞չ է, թե՞ մոխրագույն: Ո'չ, վստահաբար կարելի է ասել, որ երկինքը երկրագնդի ցանկացած կետում էլ կապույտ է և դա այն առանձնահատկությունը չէր, որը կարելի էր զետեղել հինգհազարամյա պատմություն ունեցող երկրի պետական դրոշի վրա:
Իր մեկնաբանությունների անհասկանալիությամբ դեղին կամ նարնջագույն գույնը չի զիջում կապույտին և նույնիսկ կարելի է ասել, որ մի բան էլ դեռ գերազանցում է: Հետաքրքիր է, թե ինչու՞ հենց նարնջագույն. ՀՀ-ն անասելի քանակությամբ նարի՞նջ է արտահանում և դրանից ստացված գումարներն էլ կազմում են մեր բազմաչարչար բյուջեի առյուծի բաժի՞նը: Պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետության մասին պատմող աշխարհագրության ոչ մի գիրք ոչ մի տեղեկություն չի տալիս այն մասին, որ ՀՀ տարածքում նարինջ է աճում:
Իսկ մեկ այլ` էլ ավելի ընդունված տարբերակը փաստում է, որ Հայաստանի դրոշի դեղին գույնը հայ ժողովրդի ոսկե աշխատանքն է: Կրկին պետք է նկատել, որ ցանկացած պարագայում աշխատանքը ոսկի է` լինի դա հայ ժողովրդինը, թե՞ ասենք Հարավ-Աֆրկյան Հանրապետության տարածքում բնակվող քոչվոր զուլուս ցեղինը: Պետք է համաձայնվել, որ դա ևս այն առանձնահատկությունը չէր, որ կարելի էր զետեղել ՀՀ դրոշի վրա:
Գրեթե ամեն օր մենք` հայերս և մեր ղեկավարները աշխարհին հայտարարում ենք, որ մենք աշխարհի առաջին երկիրն ենք, որը պետական կրոն է ընդունել քրիստոնեությունը: Եթե այդպես է, ապա ինչու՞ մեր դրոշի վրա քրիստոնեությունը հիշեցնող ոչ մի տարր չկա և մեր փոխարեն քրիստոնեական խաչ` այն էլ հինգ հատ, իր դրոշի վրա պատկերում է Վրաստանը և գուցե այս ամենի հիմքում էլ պետք է որոնել այն ջանադրությունը, որով վրացական պետությունը յուրացնում է հայկական եկեղեցիները:
Եվ այս ամենի վերջնական հետևանքն էլ այն է, որ գրեթե ոչ ոքի կողմից հարգանք չկա հայկական դրոշի նկատմամբ: Դրա վառ օրինակը հատկապես կարելի է տեսնել մարզադաշտերում, երբ գետնին նետված հայկական դրոշը ոտնակոխ է արվում հերթական պարտությունից հետո տուն շտապող ֆուտբոլասերների` Բանգլադեշի (ոչ պետության) տոնավաճառից գնված սրածայր կամ դագաղ կոչվող մակնիշի թուրքական ծագումով կոշիկների տակ: Այո', թուրքական կոշիկները տրորում են հայկական դրոշը, իսկ օրինակ հարևան Վրաստանում պետական խորհրդանիշերի օգտագործման կանոնները խախտողները տուգանվում են 50-100 լարիով:
Երբ առաջ է քաշվում հայկական նոր դրոշ ունենալու գաղափարը, շատերը նշում են, որ մեր եռագույն դրոշի տակ է, որ մենք հաղթանակներ ենք տարել, բայց պետք է նկատել, որ այս աշխարհում ոչինչ հավերժական չէ և եթե շարժվում ենք նշված տրամաբանությամբ, ապա կարելի էր հայկական դրոշ դարձնել Արտաշես Առաջինի կամ ասենք Աշոտ Ա Բագրատունու ժամանակվա դրոշները, քանզի այն ժամանակ հաղթանակները ավելի մեծ են եղել:
Ինչևէ, սա խնդիր է, որը երկարատև քննարկումներ է պահանջում և հարկ է, որ այդ քննարկումները վարեն երկրի մտավորականները` ներառելով հասարակական լայն զանգվածներին:

Декларация прав человека и гражданина от 26 августа 1789 года.
vardan22

Декларация прав человека и гражданина от 26 августа 1789 года
Представители французского народа, образующие Национальное собрание, полагая, что невежество, забвение прав человека или пренебрежение к ним являются единственными причинами общественных бедствий и испорченности правительств, решили изложить в торжественной Декларации естественные, неотчуждаемые и священные права человека, чтобы эта Декларация, находясь на виду у всех членов общественного союза, постоянно напоминала им об их правах и обязанностях; чтобы действия власти законодательной и власти исполнительной, в каждый момент могущими быть сопоставленными с целью всякого политического учреждения, стали более уважаемыми; чтобы требования граждан, основанные отныне на простых и неоспоримых принципах, устремлялись постоянно к поддержанию Конституции и всеобщему благу. Вследствие этого Национальное собрание признает и провозглашает перед лицом и под покровительством Верховного существа следующие права человека и гражданина.
Статья 1. Люди рождаются и остаются свободными и равными в правах. Социальные различия могут быть основаны только на соображениях общей пользы.
Статья 2. Цель всякого политического Союза — обеспечение естественных и неотчуждаемых прав человека. Этими правами являются свобода, собственность, безопасность и сопротивление угнетению.
Статья 3. Источник всякого суверенитета зиждется, по существу, в нации. Никакая совокупность лиц, никакое отдельное лицо не могут осуществлять власть, которая явно не исходила бы от нации.
Статья 4. Свобода состоит в возможности делать все, что не вредит другому: таким образом, осуществление естественных прав каждого человека имеет лишь те границы, которые обеспечивают другим членам общества пользование теми же правами. Эти границы могут быть установлены только законом.
Статья 5. Закон имеет право запрещать только деяния, приносящие вред обществу. Все, что не запрещено законом, то дозволено; никто не может быть принужден к исполнению того, что не предписано законом.
Статья 6. Закон есть выражение общей воли. Все граждане имеют право принимать участие лично или через своих представителей в создании закона. Закон должен быть одинаковым для всех, защищает он или карает. Все граждане равны перед законом, и потому все в равной мере допускаются на все публичные посты, места или должности, соответственно своим способностям и без каких-либо различий, кроме обусловленных их добродетелями и талантами.
Статья 7. Никто не может быть обвинен, задержан или заключен иначе как в случаях, определенных законом, и при соблюдении процедуры, предписанной законом. Тот, кто испрашивает, отдает, исполняет или заставляет исполнять приказы, основанные на произволе, подлежит наказанию; но всякий гражданин, вызываемый или задерживаемый в силу закона, должен немедленно повиноваться: в случае сопротивления он несет ответственность.
Статья 8. Закон должен устанавливать лишь строго и бесспорно необходимые наказания, и никто не может быть наказан иначе как в силу закона, принятого и обнародованного до совершения проступка и примененного в установленном порядке.
Статья 9. Всякий человек считается невиновным до тех пор, пока он не будет объявлен виновным; если будет признано необходимым подвергнуть его задержанию, всякая стеснительная мера, являющаяся необходимой для удержания его под охраной, должна сурово пресекаться законом.
Статья 10. Никого нельзя притеснять за его взгляды, даже религиозные, если их проявление не нарушает общественного порядка, установленного законом.
Статья II. Свободное сообщение другим мыслей и мнений есть одно из драгоценнейших прав человека; поэтому всякий гражданин может свободно высказываться, писать, печатать, неся ответственность за злоупотребление этой свободой в случаях, установленных законом.
Статья 12. Для гарантии прав человека и гражданина необходима государственная сила: эта сила учреждается в интересах всех, а не в частных интересах тех, кому она вверена.
Статья 13. Для содержания государственной силы и на расходы по содержанию администрации необходимо общественное обложение; оно должно быть равномерно распределено между всеми гражданами сообразно их состоянию.
Статья 14. Все граждане имеют право, лично или через своих представителей, удостоверяться в необходимости общественного обложения, свободно выражать на него согласие, следить за его расходованием и определять его размер, основания, порядок и продолжительность взимания.
Статья 15. Общество имеет право требовать отчета у каждого должностного лица по вверенной ему части управления.
Статья 16. Всякое общество, в котором не обеспечено пользование правами и: не проведено разделение властей, не имеет Конституции.
Статья 17. Так как собственность является неприкосновенным и священным правом, то никто не может быть лишен ее иначе как в случае установленной законом несомненной общественной необходимости и при условии справедливости и предварительного возмещения.

Каирская декларация о правах человека в исламе.
vardan22

Государства - члены Организации Исламская конференция,
вновь подтверждая культурную и историческую миссию исламского
мира, сотворенного Господом как лучший из народов, давший
человечеству универсальную и всесторонне развитую цивилизацию, в
которой достигнута гармония между жизнью на этом свете и на том и
знание сочетается с верой; и роль, которую исламский мир должен
играть в том, чтобы указать путь человечеству, запутавшемуся в
противоречивых тенденциях и идеологиях, и найти решение
хронических проблем этой материалистической цивилизации,
стремясь внести свой вклад в усилия человечества по
утверждению прав человека, защите человека от эксплуатации и
гонений и подтвердить его свободу и право на достойную жизнь в
соответствии с исламским шариатом,
будучи убеждена, что человечество, достигшее значительных
успехов в развитии материалистической науки, по-прежнему остро
нуждается и будет нуждаться в вере для сохранения своей
цивилизации и во внутренней побудительной силе для защиты своих
прав,
считая, что основные права и универсальные свободы в исламе
являются неотъемлемой частью исламской религии и что принципиально
никто не имеет права отменять их полностью или частично или
нарушать, или попирать их, поскольку они являются обязательными
заповедями Господа, которые содержатся в Книгах откровения Господа
и были ниспосланы через последнего из его пророков для завершения
предшествующих божественных посланий, что сделало их соблюдение
актом молитвы, а их попрание или нарушение страшным грехом, и
поэтому каждый человек несет личную ответственность, а исламский
мир - коллективную ответственность за их охрану,
опираясь на вышеуказанные принципы,
заявляет следующее:
Статья 1
a) Все люди образуют одну семью, члены которой обьединены
повиновением Господу и являются потомками Адама. Все люди равны в
основополагающем человеческом достоинстве и основополагающих
обязательствах и обязанностях без кого-либо различия по признаку
расы, цвета кожи, языка, пола, религиозной веры, политических
взглядов, социального положения и других оснований. Подлинная вера
является гарантией повышения такого достоинства в процессе
совершенствования человека.
b) Все люди есть слуги Господни, и наиболее любимы им те,
которые наиболее полезны остальным его слугам, и никто не имеет
превосходства над другими людьми, разве что в благочестии и добрых
делах.
Статья 2
a) Жизнь - есть дар Господа, и право на жизнь гарантировано
каждому. Обязанностью людей, обществ и государств является защита
этого права от любых посягательств, и жизнь нельзя отнять, иначе
как по предписаниям шариата.
b) Запрещается прибегать к таким средствам, которые
могут привести к уничтожению человечества путем геноцида.
c) Сохранение человеческой жизни в течение времени,
отпущенного Господом, является обязанностью, предписанной
шариатом.
d) Физическая неприкосновенность является гарантированным
правом. Государство обязано охранять его, и запрещается нарушать
его, иначе как по предписанию шариата.
Статья 3
a) В случае применения силы или вооруженного конфликта
запрещается убивать таких мирных жителей, как старики, женщины и
дети. Раненые и больные имеют право на медицинскую помощь;
военнопленные имеют право на получение пищи, убежища и одежды.
Запрещается уродовать трупы. Обязательно необходимо обмениваться
военнопленными и организовывать посещения или воссоединения семей,
разлученных обстоятельствами войны.
b) Запрещается вырубать деревья, повреждать посевы и убивать
скот, разрушать гражданские строения и сооружения неприятеля путем
обстрела, подрыва или с помощью иных средств.
Статья 4
Каждый человек имеет право на неприкосновенность и защиту
своего доброго имени и чести в течение жизни и после смерти.
Государство и общество охраняют его останки и место захоронения.
Статья 5
a) Семья является основой общества и зарождается в результате
брака. Мужчины и женщины имеют право сочетаться браком и никакие
ограничения по признаку расы, цвета кожи или национальности не
могут препятствовать воспользоваться им этим правом.
b) Общество и государство устраняют все препятствия для брака
и облегчают процедуру бракосочетания. Они обеспечивают защиту и
благополучие семьи.
Статья 6
a) Женщина равноправна с мужчиной в человеческом достоинстве
и наделена как правами, так и обязанностями; она имеет свой
самостоятельный гражданский статус и финансовую независимость, а
также право сохранять свое имя и род.
b) Муж отвечает за достаток и благополучие семьи.
Статья 7
a) С момента рождения каждый ребенок имеет право на получение
со стороны родителей, общества и государства надлежащего ухода,
воспитания, а также материальной, физической и моральной
поддержки. Мать и плод должны быть окружены особой заботой.
b) Родители и те, кто находится в аналогичном положении,
имеют право выбирать для своих детей вид образования и по своему
желанию, при этом они должны учитывать интересы и будущее детей в
соответствии с этическими ценностями и принципами шариата.
c) Оба родителя имеют право на заботу со стороны своих детей,
а родственники - со стороны своих близких в соответствии с
предписанием шариата.
Статья 8
Каждый человек имеет право пользоваться своей
правосубьектностью применительно к своим обязательствам и
обязанностям, а в случае ее полной или частичной утраты, от его
имени выступает его опекун.
Статья 9
a) Получение знаний является обязанностью, а обеспечение
образования - долгом общества и государства. Государство
обеспечивает наличие путей и средств получения образования и
гарантирует разнообразие видов образования в интересах общества, с
тем чтобы человек мог познакомиться с религией ислама и знаниями о
Вселенной на благо человечества.
b) Каждый человек имеет право на получение религиозного и
мирского образования в различных учереждениях учебного и
назидательного характера, включая семью, школу, университеты,
средства массовой информации и т.д., для комплексного и
сбалансированного развития своей личности, укрепления веры в
Господа и поощрения уважения и защиты как прав, так и
обязательств.
Статья 10
Ислам - религия первозданной чистоты. Запрещается прибегать к
какой-либо форме принуждения человека или использовать его нищету
или невежество для обращения его в другую веру или атеизм.
Статья 11
a) Люди рождаются свободными, и никто не имеет права
превращать их в рабов, унижать, угнетать или експлуатировать, и
они никому не подвластны, кроме Господа всевышнего.
b) Колониализм любых видов, будучи одной из наиболее
уродливых форм рабства, полностью запрещен. Страдающие под игом
колониализма народы имеют полное право на свободу и
самоопределение. Обязанностью всех государств и народов является
поддержка борьбы колонизированных народов за ликвидацию всех форм
колониализма и оккупации, и все государства и народы имеют право
на сохранение своего независимого статуса и осуществление контроля
над своими богатствами и природными ресурсами.
Статья 12
Каждый человек имеет право при соблюдении предписаний шариата
на свободное передвижение и выбор места жительства внутри своей
страны или за ее пределами, а в случае преследования - право
искать убежище в другой стране. Страна убежища обеспечивает его
защиту до тех пор, пока он не будет в безопасности, за исключением
случаев, когда предоставление убежища связано с деянием, которое
шариат рассматривает как преступление.
Статья 13
Работа - это право, гарантированное государством и обществом
каждому работоспособному человеку. Каждый свободен в выборе
работы, которая в наибольшей степени его устраивает и отвечает его
интересам, а также интересам общества. Работающий имеет право на
спокойствие и безопасность, а также на получение всех других
социальных гарантий. Ему нельзя поручить работу, которую он не
может выполнить, или принудить работать, или эксплуатировать, или
каким-либо образом нанести вред. Он имеет право на получение без
задержек и без всякой дискриминации между мужчинами и женщинами
справедливой заработной платы за свой труд, а также оплаты за
отпуск и на продвижение по службе, которого он заслуживает. Со
своей стороны, он должен скрупулезно и преданно выполнять свою
работу. Если рабочие и служащие не могут договориться по
какому-либо вопросу, государство вмешивается для урегулирования
спора и удовлетворения требований, подтверждения прав и
беспристрастного восстановления справедливости.
Статья 14
Каждый имеет право на получение законных доходов без
монополизации, обмана или ущерба для себя и других. Ростовщичество
(риба) строго запрещено.
Статья 15
a) Каждый имеет право владеть имуществом, приобретенным
законным путем, и иметь права собственника без ущерба для себя,
других и общества в целом. Экспроприация не допускается, иначе как
для удовлетворения интересов общества и при немедленной выплате
справедливой компенсации.
b) Конфискация и арест имущества запрещаются, за исключением
случаев, когда такая необходимость возникает в силу закона.
Статья 16
Каждый имеет право пользоваться плодами своего научного,
литературного, художественного и технического творчества, а также
право на защиту связанных с ним моральных и материальных
интересов, при условии, что такое творчество не противоречит
принципам шариата.
Статья 17
a) Каждый имеет право жить в чистой окружающей среде,
свободной от пороков и моральной коррупции, в окружающей среде,
которая будет способствовать его саморазвитию, а государство и
общество в целом должны обеспечивать такое право.
b) Каждый имеет право на медицинское и социальное
обслуживание и пользование всеми обществами учреждениями,
которые предоставляет общество и государство в пределах имеющихся
у них ресурсов.
c) Государство обеспечивает человеку право на достойную
жизнь, которая дает ему возможность удовлетворять все свои
потребности и потребности своих иждивенцев, включая
продовольствие, одежду, жилье, образование, медицинское
обслуживание и другие основные потребности.
Статья 18
a) Каждый имеет право жить в безопасности для себя лично,
своей религии, своих иждивенцев, своей чести и своего имущества.
b) Каждый имеет право на охрану конфиденциальности своих
личных дел, в своем доме, своей семье, в отношении своего
имущества и своих взаимоотношений. Не разрешается следить за
человеком, держать его под наблюдением или порочить его доброе
имя. Государство охраняет личность от произвольного вмешательства
в ее дела.
c) Частное жилище пользуется неприкосновенностью во всех
случаях. В него нельзя входить без разрешения его жителей или
каких-либо противоправным образом, его нельзя разрушать или
конфисковывать и выселять из него проживающих в нем лиц.
Статья 19
a) Все люди равны перед законом без какого бы то ни было
различных между правящими и управляемыми.
b) Право обращаться к правосудию гарантировано каждому.
c) Ответственность по существу носит личный характер.
d) Не может быть преступления или наказания, если только они
не предусмотрены в шариате.
e) Обвиняемый не виновен, пока его вина не доказана
беспристрастным судом, на котором ему быть предоставлены все
гарантии защиты.
Статья 20
Не разрешается без законных оснований арестовывать человека,
ограничивать его свободу, высылать или наказывать его. Не
разрешается подвергать его физическим или психическим пыткам или
унижению, жестокости или оскорблению в какой бы то ни было форме.
Не разрешается также подвергать человека медицинским и научным
экспериментам без его согласия или с риском для его здоровья или
жизни. В равной степени не разрешается вводить чрезвычайные
законы, разрешающие осуществление таких действий.
Статья 21
Захват заложников в какой бы то ни было форме и для любых
целей однозначно запрещен.
Статья 22
a) Каждый имеет право на свободное выражение своего мнения
таким образом, чтобы это не противоречило принципам шариата.
b) Каждый имеет право выступать в защиту того, что он считает
верным, и предостерегать в отношении того, что он считает
неправильным и порочным в соответствии с нормами исламского
шариата.
c) Информация является жизненно необходимой для общества. Она
не может быть использована или употреблена таким образом, чтобы
это нарушало святость и достоинство пророков, подрывало моральные
и этические ценности или разрушало, коррумпировало или наносило
ущерб обществу или ослабляло его веру.
d) Не разрешается возбуждать националистическую или идейную
вражду или совершать какие-либо действия, которые могут побудить к
расовой дискриминации в какой бы то ни было форме.
Статья 23
a) Власть - это доверие; и злоупотребление или умышленное
использование ее абсолютно недопустимы в интересах обеспечения
гарантий основных прав человека.
b) Каждый имеет право участвовать прямо или косвенно в
управлении делами своей страны. Он также имеет право на занятие
общественных должностей в соответствии с положениями шариата.
Статья 24
Все права и свободы, изложенные в настоящей Декларации,
регулируются исламским шариатом.
Статья 25
Исламский шариат является единственным источником для
толкования или пояснения любых статей настоящей Декларации.
Каир, 14 мухаррама 1411 года хиджры
5 августа 1990 года
Документ A/45/421 Генеральной Ассамблеи ООН.

?

Log in

No account? Create an account